Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին այցելել է 1980-1988 թվականներին Իրաքի հետ պատերազմում զոհված քրիստոնյաների ընտանիքներին:
«Լիահույս եմ, որ Հիսուս Քրիստոսի էությունն ու քարոզած ուսմունքները մարդկությանը կառաջնորդեն դեպի խաղաղ համակեցություն»,-ասել է Ռոհանին հայազգի նահատակ Գևորգ Քեշիշ Հարությունի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Իրանի ղեկավարը շնորհավորել է իրանահայերին Փրկչի ծննդյան կապակցությամբ:
Ողջունելով նահատակների ընտանիքների ցուցաբերած համբերատարությունն ու ինքնազոհաբերումը՝ Ռոհանին նշել է.«Ամբողջ իրանցի ժողովուրդը կանգնած է ի պաշտպանություն հայրենիքի համար կյանքը զոհած մեր սիրելի մարտիկների արյան»:
Ռոհանին ընդգծել է, որ Իրանում բոլոր կրոններն ու էթնիկ խմբերը կողք կողքի են կանգնած թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին:
Նահատակ Գևորգ Քեշիշ Հարությունի մայրն ու քույրերն այցի կապակցությամբ իրենց երախտագիտությունն են հայտնել երկրի նախագահին՝ կիսվելով 1988թ. հուլիսին նահատակված հայորդու մասին հիշողություններով:
Այնուհետև Ռոհանին այցելել է Էդվին Շահմիրյանի ընտանիքին ու այսպես պատասխանել նահատակի՝ իր այցի կապակցությամբ ոգևորված մորը. «Սա մեր պարտքն է և ամենաքիչ բանը, որ կարող ենք անել մեր սիրելի նահատակների ընտանիքների համար: Դուք Ձեր որդուն եք նվիրաբարել մեր երկիրն ու իրանցի ժողովրդին պաշտպանելու համար, ուստի՝ Ձեզ արժանի տեղն ունեք ամենակարող Աստծո կողքին»:
Նախագահ Ռոհանին հավելել է, որ իրանցիները միշտ էլ երախտապարտ են եղել հայերին՝ նրանց համարելով վստահելի, աշխատասեր և ազնիվ մարդիկ, որոնք սիրում են այս երկիրը:
Նշվում է, որ այս այցերի ընթացքում նախագահն ընտանիքներին պատվո հուշագրեր է տվել:
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55