«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման որոշ զինյալներ, որոնք փախուստի են դիմել Սիրիայում խմբավորման ջախջախումից հետո, թաքնվում են Հորդանանի սահմանի մոտ գտնվող սիրիական «Էր Ռուքբան» փախստականների ճամբարում: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում խաղաղ գործընթացի և սահմանամերձ վայրերում անվտանգության ապահովման՝ Հոմս նահանգի համակարգող Հաջ Ադելը, գրում է РИА Новости գործակալությունը:
«Ճամբարում գտնվող իմ մարդկանց հայտնած տեղեկության համաձայն՝ այնտեղ ներկա է զինյալների խումբ, որն իրեն անվանում է «Նոր սիրիական բանակ»: Նրանց թիվը մեծ չէ, խմբավորումը կազմված է ԻՊ-ից փախած մարդկանցից, որոնք եկել են «Էր Ռուքբան», ինչպես նաև փախստականներից, որոնք բռնի ուժով ստիպված են եղել համալրել խմբավորումը», - մանրամասնել է Ադելը:
Նրա խոսքով՝ «Էր Ռուքբան»-ում նկատվել են նաև օտարերկրացի վարձկաններ:
Սիրիացի պաշտոնյան նշել է, որ «Էր Ռուքբան»-ի բնակիչները հայտնվել են ծայրաստիճան ծանր իրավիճակում, քանի որ Հորդանանի սահմանը նրանց համար փակ է, և հումանիտար օգնություն այնտեղից իրենց չի հասնում: Բացի այդ՝ ընդդիմադիր խմբավորումների զինյալները խոչընդոտում են ՄԱԿ-ի կողմից մատակարարվող հումանիտար օգնության մուտքը շրջան: ՄԱԿ-ի տվյալներով՝ ճամբարում գտնվում է 50.000 փախստական, որոնք ունեն սննդամթերքի և դեղորայքի սուղ կարիք:
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55