ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման 340 օրվա գրեթե մեկ երրորդը անց է կացրել իր կալվածքներում եւ գոլֆի ակումբներում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով վաշինգտոնյան The Hill թերթը:
Երբ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը դեկտեմբերի 22-ին ժամանել էր Փալմ Բիչ (Ֆլորիդա նահանգ), սկսվել էր նրա հանգստի 106-րդ օրը: Օվկիանոսի ափին գտնվող «Մար-ա-Լագո» կալվածքում, որը Թրամփը իր թվիթներում հաճախ «ձմեռային Սպիտակ տուն» է անվանում, նախագահական բազմանդամ ընտանիքը անց է կացնում սուրբծննդյան եւ ամանորյա տոները: Մայրաքաղաք Թրամփը նախատեսում է վերադառնալ միայն հունվարի 1-ին:
Թեեւ Թրամփը Փալմ Բիչ մեկնելուց առաջ լրագրողներին ասել էր, որ մտադիր է տոների ժամանակ «համառորեն աշխատել», այդ թվում նաեւ՝ ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրների հետ կապված, դեկտեմբերի 23-ին նա արդեն մի քանի ժամ շարունակ գոլֆ էր խաղում իրեն իսկ պատկանող ակումբում:
Սպիտակ տան ներկայիս ղեկավարը, ըստ անկախ դիտորդների, գոլֆի դաշտերում 81 օր է անցկացրել: Ինչը քաղաքական հակառակորդներին քննադատության համար առիթ է տալիս, շեշտում է պարբերականը:
Թերթը հիշեցրել է, որ անցյալ տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում հազվադեպ կլքի Սպիտակ տունը, քանի որ «շատ աշխատանք կա»: «Ես չեմ դառնա այնպիսի նախագահ, որը արձակուրդ է գնում եւ հանգստյան օրեր վերցնում», - մեջբերել է The Hill-ը ԱՄՆ նախագահի խոսքերը:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55