ARM | RUS |

Թուրքիան և թուրքերը ԱՄՆ-ի ու Իսրայելի հավատարիմ գործիքն են

27.12.17 | 23:32

Օրերով մտածում էի, թե ինչ գրեմ թերթի այս տարվա վերջին համարի համար։ Հայաստանի նախագահ (ըստ էության` վերջին, որովհետև հետագայում մեր նախագահները պարզապես «անգլիական թագուհի» են լինելու) Սերժ Սարգսյանը հարցազրույց է ունեցել «Արմենիա TV» հեռուստաալիքով։ Կամա-ակամա դա ընկալվում է Նոր տարուց առաջ Հայաստանի քաղաքացիներին մտորումների նյութ տալու ցանկություն։ Կամ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցկացրեց հերթական, բոլոր պարամետրերով ռեկորդային մամլո ասուլիսը։ Երկու երկրների նախագահները շոշափեցին բազմաթիվ հարցեր` ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսության և այլ ոլորտների։ Ես համարում եմ, որ Ս. Սարգսյանը և Վ. Պուտինը այդ հրապարակային ելույթներում այնքան թեմաներ ու հարցեր առաջ քաշեցին, որ այդքան նյութը ցանկացած ուսումնասիրողի կբավարարեր մի քանի հոդվածաշար գրելու համար։


Ամեն ինչ օրինաչափ է։ Հայաստանում ու Ռուսաստանում 2018-ին քաղաքական շատ իրադարձություններ կլինեն։ Երկուսն էլ հասկացնում են, որ մտնում են հերթական նախընտրական շրջան։ Միայն թե մեզ մոտ ոչ այնքան ընտրություն է, որքան «խաղ» իշխող հանրապետական կուսակցության ներսում։ Բոլորը գիտեն, որ նույնիսկ խորհրդարանում «Հայաստանի նախագահ» պատվավոր կոչմամբ ինչ-որ «անգլիական թագուհու» ընտրությունը ձևական է, քանի որ իշխանությունը կմնա ՀՀԿ-ի ձեռքում։ Եվ բոլորը գիտեն, որ այսուհետ երկրի ղեկավարը լինելու է վարչապետը, ոչ թե «անգլիական թագուհին»։ Ինչ արած։ Այժմ մեզ մոտ և՛ Սահմանադրության, և՛ իշխանական լիազորությունների բաշխման նկատմամբ մոտեցումը գերմանա-իսրայելական է, որը 2015-ի սահմանադրական «բարեփոխման» հետևանք է։ Ռուսաստանում ամեն ինչ ավելի լուրջ է. բացի սովորական ընտրությունից, որով ընտրվելու է իրական տիրակալը, նաև Արևմուտքի և նրա խամաճիկների հետ հակամարտությունում գերակայությունները որոշելու և ճշտելու շրջան է։ Արդեն որոշում էլ կա. ԱՄՆ-ը կրկին գլխավորում է «պատժամիջոցային պատերազմը», այո, Ռուսաստանի և Իրանի դեմ։ Նշեմ` Հայաստանի համար երկու ամենակարևոր համաշխարհային տերությունների։ Ռուսաստանն ու Իրանը միշտ հարկավոր են լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այդպես են տնօրինել և՛ պատմությունը, և՛ աշխարհագրությունը։


Բայց այսօր կխոսենք Թուրքիայի մասին։ Թուրքերն էլ են յուրովի պատրաստվում 2018-ին։ Թուրքիայից եկող նորությունների հավաքածուից ես ընտրեցի Haberturk տեղեկատվական գործակալության հաղորդագրությունները, քանի որ 2017-ի ավարտին թուրքերի տարածած լուրերը նման են ֆանտաստիկայի։ Իբր «Ռոստեխի» ղեկավար Չեմեզովը հայտարարել է, թե մինչև Թուրքիայում ՀՕՊ-ի համակարգեր, C-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) տեղակայելը Անկարայի հետ կնքվելու է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, ըստ որի, նշում են թուրքերը, Ռուսաստանն իբր մինչև C-400-ների մատակարարումը կարող է Թուրքիայից բազա պահանջել և այնտեղ զինվորականներ տեղավորել: Սենսացիա է` աղաղակում են թուրքերը, չէ՞ որ դա նշանակում է, որ այդ համաձայնագրի շրջանակում Թուրքիայում կարող է հայտնվել ռուսական ռազմաբազա:
Ինձ համար պարզապես հետաքրքիր է, թե Թուրքիայի նախագահ Էրդողանի համար այդ ինչ անհրաժեշտություն է առաջացել, որ նման ապատեղեկությամբ ինչ-որ բան բորբոքի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Բայց դեռ անցնենք Haberturk-ի հաղորդման ծակուծուկերով: Անկարա Պուտինի այցի ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել ՀՕՊ-ի համակարգերի համար մեծ հեռահարությամբ C-400-ների ձեռքբերման հարցում: Ինչպես գրում են թուրքերը, Ռուսաստանը շահագրգռված է Ղրիմ-Սև ծով-Թուրքիա-Սիրիա առանցքով օդային տարածքի անվտանգության ապահովմամբ և Մերձավոր Արևելքում իր միասնական ռազմավարության ուժեղացմամբ: Դրանից ելնելով էլ պատրաստ է Թուրքիային տրամադրելու C-400 ԶՀՀ-ի 4 դիվիզիոն: Տեղում այդ համալիրները ծավալելու համար պետք է տեղաբաշխվեն ռուս զինվորականներ: Ծառայության ենթադրելի ժամկետը և մյուս մանրամասները նշվելու են համաձայնագրում:


Հետոն ավելի հետաքրքիր է: Թուրքերն ակնարկում են, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրի ինչին են պետք ռուսական ԶՀՀ-ները, որոնք բացահայտորեն «ՆԱՏՕ-ի զինական չափորոշիչների» սահմաններից դուրս են: Պարզվում է, որ C-400-ներով Թուրքիան մտադիր է խափանելու Սիրիայում Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության (YPG-ՔԺԻ) ջոկատների հետ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության համատեղ գործողությունները, խոչընդոտելու Թուրքիայի զինված ուժերի շրջափակմանը, որն ԱՄՆ-ը կարող է անել օդից: ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը, մի կողմից, օդից զգալիորեն օժանդակում է YPG-ին Սիրիայում, մյուս կողմից` այդ կազմակերպությանն օգնում է տեխնիկական հետախուզության միջոցներով, որոնք ընդունակ են չեզոքացնելու Թուրքիայի զինված ուժերը: ՈՒնեցած բոլոր նյութական, հետախուզական, տեխնոլոգիական միջոցները ԱՄՆ-ը կիրառում է քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) և սիրիացի քրդերի ՔԺԻ-ի ջոկատների միջոցով, գրում է Haberturk-ը:
Թուրքական Haberturk-ի տարածած տեղեկության հավաստիությունը լուրջ կասկածներ է հարուցում: Ըստ էության, թուրքական պարբերականը փորձում է կանխատեսել C-400-ների վերաբերյալ համաձայնագրի իրականացման ռազմաքաղաքական հետևանքները, բայց դա չափազանց անճշմարտանման է ստացվում: C-400-ի շուրջ ռուս-թուրքական գործարքը, ըստ Մոսկվայի և Անկարայի պաշտոնական տվյալների, իրականում գործնական իրացման փուլ է մտնում: Այսպես, բոլորովին վերջերս կողմերը համաձայնեցրել են խնդրի ֆինանսական մասը` Թուրքիայի կողմից զենիթահրթիռային համակարգերի գնման համար ռուսական վարկի տրամադրման պայմանները: Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով, այդ համակարգի առաջին դիվիզիոնի տրամադրումն սպասվում է 2019 -ին: Սակայն Haberturk-ը լռության է մատնում, որ միաժամանակ շարունակվում են Թուրքիային ամերիկյան «Patriot» ԶՀՀ-ների մատակարարման բանակցությունները: Իսկ դա ակնհայտորեն վկայում է, որ Թուրքիային այդ բոլոր ՀՕՊ-ի ԶՀՀ-ները պետք են ամենևին ոչ նրա համար, որ «խափանի Սիրիայում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության և ՔԺԻ-ի ջոկատների համատեղ գործողությունները»: Ես արդեն գրել եմ, որ Իրանը կոշտ կերպով նախազգուշացրել է Արևմուտքին և նույն Թուրքիային (որը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ի վերջո, Արևմուտքի մասն է), որ Իրանի հրթիռային ծրագիրը պատրաստ է հակազդելու Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի նկրտումներին: Ոչ ՔԲԿ-ի փեշմերգայի պարտիզանները, ոչ Սիրիայի քրդերը չեն ունեցել և չունեն այնպիսի ավիամիջոցներ, որոնց վերացման համար պետք լինեին C-400 «Տրիումֆ» համակարգեր, որոնք, ինչպես նաև նրանց նախորդ C-300 «Ֆավորիտը», միաժամանակ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հզորագույն (այսօրվա դրությամբ` աշխարհում ամենահզոր) միջոց են:
Ինչու են թուրքերը և Արևմուտքը այդպես խնամքով թաքցնում, որ իրենց C-400 «Տրիումֆի» նմուշներն ավելի շատ պետք են միջին և մեծ հեռահարությամբ իրանական բալիստիկ հրթիռների («Շահաբ», «Սաջիլ», «Խորամշեհր» և այլ սերիաների) դեմ պայքարելու համար: Հիմա դա և՛ հասկանալի է, և՛ ոչ այնքան հասկանալի: Համոզված եմ, Իրանի և ՌԴ-ի հետախուզական ծառայությունները և ռազմավարական պլանավորման կառույցներն անխափան կերպով փոխանակում են ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիայի, ինչպես և առանձին Թուրքիայի պատրաստությունների և նախաձեռնությունների վերաբերյալ ամբողջ տեղեկույթը: Հիշեցնեմ, որ դեռ ընթացիկ տարվա մայիսի 24-ին մերձմոսկովյան Զավիդովոյում ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար ծովակալ Ալի Շամխանիի բանակցությունների ժամանակ հրապարակավ հայտարարվել է անվտանգության հարցերով Թեհրանի և Մոսկվայի միջև առկա և գործող համապարփակ համաձայնագրերի փաթեթի մասին: Պատրուշևը և Շամխանին առավել քան պարզ հասկացնում էին, որ հետախուզական տվյալների փոխանակումը վերաբերում է ոչ միայն Սիրիային և Իրաքին, այլև Այսրկովկասին, Աֆղանստանին, Միջին Ասիային, Թուրքիային և այլն: Այսինքն, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն որոշել են չհավատա՞լ անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության համապարփակ բնույթին: Եթե այդպես է, ապա մենք` Հայաստանի քաղաքացիներս, մնացյալ աշխարհի հետ, արդի Արևմուտքի առաջնորդների և նրա հատուկ ծառայությունների ղեկավարների այլասերման և աստիճանական անկման ապացուցման վկաներն ենք:
Ինչ վերաբերում է Թուրքիայում ռուսական ռազմաբազայի «նախապես» հայտնվելու մասին Haberturk-ի դատողություններին, ապա դրանք պարզապես քննադատության չեն դիմանում: Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի ու այդ դաշինքի եվրոպական անդամների հետ նրա հարաբերությունների բոլոր բարդությունների դեպքում էլ մտադիր չէ դրանից դուրս գալու: Թուրքիայի տարածքում ռուսական ռազմաբազան ու Եվրատլանտյան դաշինքին Անկարայի անդամությունը բացարձակապես անհամատեղելի են: Թուրքիան մի շարք դժգոհություններ ունի ԱՄՆ-ից Սիրիայի, առաջին հերթին` քրդերի հարցում: Ռուսաստանից ՀՕՊ-ՀՀՊ հեռահար համակարգերի գնման խոշոր գործարքը միտված է այդ դժգոհությունն ընդգծելուն: Բայց իր տարածքում ռուսական ռազմաբազա տեղադրել Թուրքիան տեսանելի հեռանկարում չի համարձակվի, քանի որ դա Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների լիովին այլ մակարդակ կլինի։ Բացի այդ, հենց վերջերս Թրամփը և Էրդողանը ներբողներ էին շռայլում իրար, հաստատելով, որ «կրկին միասին են» և այլն։ Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը «կհանձնի» և՛ քրդերին, և՛ մյուս բոլորին, բայց Թուրքիայից չի հեռանա և Թուրքիան ոչ մեկին չի զիջի։
Ռուսական ԶՀՀ-ների կամ որևէ այլ հարձակողական ու պաշտպանական համակարգի տրամադրումը համաձայնագրի կողմերի համար ռազմական բազավորման պարտավորություն չի ստեղծում։ Տրամադրվող համակարգերի հետ Թուրքիայում ռուս ռազմական մասնագետների հայտնվելը լիովին սպասելի է։ Բայց դա ռազմաբազայի ստեղծում չէ, ինչպես փորձում է ներկայացնել Haberturk-ը։ Այլ հարց է, որ այդ կերպ որոշ թուրքական լրատվամիջոցներ փորձում են սեփական ներդրումն անել ամերիկացի դաշնակցին ջղայնացնելու սյուժեներում և դրանով շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին, հնարավոր է նաև` ոչ միայն ԱՄՆ-ին, հաշվի առնելով «Երուսաղեմի հարցի» սրվելը։ Բայց մենք այժմ հազիվ թե կարողանանք հասկանալ, թե 2017-ի դեկտեմբերի վերջին Անկարան ինչու է «Թուրքիայի տարածքում ռուսական ռազմաբազայի հնարավոր հայտնվելու մասին» բացահայտ ապատեղեկատվության դիմել։ Չի բացառվում, որ դրա ակունքներում Թրամփի վարչակազմի և հենց Թրամփի հետ Էրդողանի սերտ կապերն են։ Երևի թուրք նախագահը դեռ ամեն ինչ չի «պոկել» Թրամփից։ Թուրքիայի և Ամերիկայի իրական կառավարիչների միջև քաղաքական գործարքներն ընթացել և ընթանում են մշտապես։ Դրանում համոզվելու համար Հայաստանի քաղաքացիներին 1996 թ. որոշ մանրամասներ վերհիշելու կոչ եմ անում։
Այդ ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունները լրջորեն Թուրքիայի ագրեսիա էին նախապատրաստում Իրանի դեմ։ Թուրքիայի «աշխարհիկ» գեներալները և վարչապետ Թանսու Չիլլերը «ստորագրեցին» այդ պլանի տակ։ Թուրքերը նույնիսկ սկսեցին իրականացնել այդ պլանի, այսպես ասած, նացիստա-գեբելսյան մասը։ Ռմբակոծում և գնդակոծում էին Իրանի սահմանամերձ տարածքները, ստահոդ կերպով պնդելով, թե միայն «պատասխանում էին» Իրանի տարածքից «ՔԲԿ-ի քուրդ բանդիտների» կրակին, չնայած ստույգ գիտեին, որ Իրանում ՔԲԿ-ի բազաներ չեն կարող լինել։ Բայց, ինչպես պարզվեց, ԱՄՆ-ը, Իսրայելը, տիկին Չիլլերը և թուրք գեներալները չափազանց «քիչ էին խոստացել» Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելին։ Եվ ծերուկը շատ նեղացավ, այցելեց Թեհրան ու հրապարակավ մերկացրեց և՛ իր վարչապետուհուն, և՛ իր գեներալներին, և՛ Իրանի դեմ Թուրքիայի ագրեսիայի պատվիրատուներին։ Դրանից հետո Թուրքիայում իսլամական տրամադրությունների ալիք բարձրացավ, և ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունները տենդորեն ձեռնամուխ եղան կեղծ-իսլամական քաղաքական կառույցներ ստեղծելու, որոնք վերահսկում և ղեկավարում էին ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզությունները: Հենց այդ պատճառով Թուրքիայի «իսլամականության հայր» Ֆեթուլլահ Գյուլենը մշտապես ապրում է ԱՄՆ-ում և ոչ թե երբեմն «պարզապես լինում Ամերիկայում»: Հենց այդ պատճառով, երբ կեղծ-իսլամական առաջին «Ռեֆահ» կուսակցության առաջնորդ Նեժմետին Էրբաքանը փորձեց մի քիչ ըմբոստություն և անկախություն դրսևորել (բա որ հանկարծ մտածեր մերձենալ Իրանի հոգևորականության հետ), ԱՄՆ-Իսրայելը հրաման տվեցին, և թուրք զինվորականները, փաստորեն, գահընկեց արեցին ու ձերբակալեցին Էրբաքանին: Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական կենտրոնները Գյուլենին հանձնարարեցին ստեղծել մի այլ կեղծ-իսլամական կուսակցություն («Արդարություն և զարգացում»), որն էլ այժմ գլխավորում է Էրդողանը: Էրդողանը և՛ Գյուլենի, և՛ Էրբաքանի հավատարիմ սանն է:


Այնպես որ, Հայաստանի քաղաքացիներ, եկեք թույլ չտանք, որ արտատարածաշրջանային ուժերը մեզ օգտագործեն որպես պարզամիտ ապուշների, որոնք հավատում են Էրդողանի և Գյուլենի «վեճին» կամ հավատում են, որ «Թուրքիան գժտվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ»: Ստրուկը չի գժտվում տիրոջ հետ: Գործիքն ընդհանրապես ձայն չի հանում, երբ տերն այն օգտագործում է այստեղ կամ այնտեղ: Եվ պատահական չէ, որ երկար տասնամյակներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հենց ԱՄՆ-ի և Իսրայելի կոշտ դիրքորոշումն է խանգարել, որ համաշխարհային հանրությունը ամոթանքի սյունին գամի Թուրքիան և թուրքերին:


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
irates.am


Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ առաջարկներն ուղարկվել են Թրամփին․ Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ առաջարկներն ուղարկվել են Թրամփին․...

18:22

Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենները

Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական...

18:01

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան (Տեսանյութ)

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան...

17:52

Աշոցքի ոստիկանները բացահայտել են դահուկների գողության դեպք

Աշոցքի ոստիկանները բացահայտել են դահուկների գողության...

17:36

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․...

17:30

ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ Սրբազան

ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ...

17:26

Հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի ծխախոտ

Հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի...

17:23

Գույքը վնասեցին, գտան դատարկ թղթապանակներ ու «Ազատ Արցախ» թերթը, լավ է՝ թերթը չառգրավեցին. Ռոման Երիցյան

Գույքը վնասեցին, գտան դատարկ թղթապանակներ ու «Ազատ Արցախ» թերթը, լավ է՝ թերթը չառգրավեցին. Ռոման...

17:03

Փաշինյանը փորձում է Ադրբեջանի համար ականջահաճո գործողություններ իրականացնել. Աբրահամյան (Տեսանյութ)

Փաշինյանը փորձում է Ադրբեջանի համար ականջահաճո գործողություններ իրականացնել. Աբրահամյան...

16:52

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. Գերմանիայի դեսպանություն

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. Գերմանիայի...

16:36

Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Փաշինյանը ժամանել է Մոսկվա

15:23

Քրեակատարողական բժշկական կենտրոնը առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը

Քրեակատարողական բժշկական կենտրոնը առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված...

15:06

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու մրցույթը

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու...

14:46

ՊՆ-ն որոշել է, որ օրենք խախտելով ավելի լավ է քար լռություն պահել, քան փորձել բացատրել ու մեկնաբանել Փաշինյանի անպատասխանատու, բանակն արատավորող հայտարարությունները. Գեղամ Մանուկյան

ՊՆ-ն որոշել է, որ օրենք խախտելով ավելի լավ է քար լռություն պահել, քան փորձել բացատրել ու...

14:25

Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում

Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի...

14:09

Արցախցիների վերադարձին վերաբերվող լսումներից մեկ օր անց` այսօր, ՔԿ-ն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում. Տիգրան Աբրահամյան

Արցախցիների վերադարձին վերաբերվող լսումներից մեկ օր անց` այսօր, ՔԿ-ն Արցախի...

13:45

Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին. ՄՍՇՊՀ

Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին....

13:22

Կիրանցը՝ որպես զբոսաշրջային գյուղ. գործադիրը հաստատել է զբոսաշրջային գյուղերի ցանկը

Կիրանցը՝ որպես զբոսաշրջային գյուղ. գործադիրը հաստատել է զբոսաշրջային գյուղերի...

13:05

Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ

Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի...

12:46

Ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են. Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր. Նիկոլ Փաշինյան

Ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են. Ղարաբաղի հարցի...

12:32

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55