Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի և Եվրամիության անդամ մի շարք երկրների հետ լարված հարաբերությունների մեկ տարուց հետո ջանում է վերականգնել բարիադրացիական հարաբերությունները արևմտյան երկրների հետ, այս մասին գրում է New York Times-ը:
Պարբերականը, կարծում է, սակայն, որ որոշ դեպքերում դա նրան այդքան էլ հեշտ չի տրվի:
Ըստ New York Times-ի՝ նոր տարվա նախաշեմին Էրդողանը, կարծես թե, որոշել է հրաժարվել իր զբաղեցրած դիրքորորշումից ու առավել զիջողական քայլերի է գնում: Օրինակ՝ վերջերս արտասահմանյան ուղևորություններից մեկից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ հանդիպմանը Էրդողանը նշել է, որ Թուրքիան պետք է աշխատի նվազեցնել թշնամիների և ավելացնել բարեկամների թիվը: Ավելին՝ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան խնդիր չունի ո՛չ Նիդեռլանդների, ո՛չ Գերմանիայի հետ: Ավելին՝ նրանց «հին ընկերներ» էր անվանել:
Պարբերականի համար զրուցած որոշ փորձագետներ այս իրավիճակը կապել են Թուրքիայում սպասվող ընտրություններով և նշել, որ ցանկանում է հետ շահել այն ընտրողների վստահությունը, որոնք հիասթափության մեջ են հայտնվել Արևմուտքի հետ ունեցած խնդիրների պատճառով առաջացած տնտեսական դժվարությունների և երկրում ներքին ճնշումների աննախադեպ աճի հետևանքով:
Պարբերականը նաև ընդգծել է, որ Թուրքիայի առաջնորդը Արևմուտքում հայտնի է որպես ըստ անձնական տրամադրության արտաքին քաղաքականությունը փոխող մարդ:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44