Գերմանիայի մայրաքաղաքում չնայած մանրածախ առեւտրի ժամանակակից ձեռնարկությունների զարգացած ցանցին, գործում են նաեւ սովորական, հին իրեր վաճառող շուկաներ, նաեւ տոնավաճառներ: Օրինակ Բեռլինի կենտրոնական շրջաններից մեկում որոշակի տարածք հատկացված է ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքի համար:
Այստեղ առանց առեւտրային սրահի մի քանի տաղավար է տեղակայված, որտեղ վաճառում են դելիկատեսներ, չրեր, ձուկ եւ այլն:
Առեւտրի թեժ շրջանում տարածքն այնքան աղտոտված է, ինչպես եւ նախատեսվում է նման վայրերի դեպքում: Ամենուրեք թափված են բանանի կճեպի եւ մրգերի կորիզներ, ինչպես նաեւ պոլիէթիլենային տոպրակներ, ծխախոտի մնացորդներ եւ նման այլ թափոններ: Սակայն տովաճառի աշխատանքի ավարտին ամեն ինչ խնամքով մաքրվում է:
Եթե քայլենք այդ տոնավաճառով, ապա կարելի է մտածել, որ ոչ թե Բեռլինում ես, այլ ասենք, ինչ որ արեւելյան քաղաքում: Գրեթե ամենուր թուրքերեն եւ արաբերեն խոսք է հնչում: Այս տոնավաճառներին բնորոշ է Բեռլինի համար անսովոր աղմուկն ու աղաղակը:
Վաճառողներն ամբողջ ձայնով գովում են իրենց ապրանքը՝ գնորդներին ցածր գներ աաջրկելով:
Գներն իրոք շատ ցածր են: Բայց չնայած դրան, գերմանացիների շուկայում գրեթե չես հանդիպի: Գնորդները հիմնականում թուրքեր են եւ արաբներ, ինչպես անեւ Աֆրիկայի կամ Արեւելյան Ասիայի ներկայացուցիչներ:
Շատ հաճախ շուկա են գալիս նաեւ ռուսախոս գնորդները, որոնց գրավում են էժան ապրանքները: Աշխատանքային օրվա վերջում վաճառողները արկղերով միրգ եւ պտուղներ գնելու դեպքում կտրուկ իջեցնում են գները: Բայց մեծածախ առեւտրի դեպքում էժան ապրանքի մի մասը կարող է անորակ լինել:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44