Իրանի իշխանությունները պետք է նվազագույնի հասցնեն ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը և պետք է ապահովեն նրանց իրավունքների պաշտպանությունը։ Այդ մասին ասված է ուրբաթ տարածված մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի հատուկ զեկուցողների համատեղ հայտարարությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Իրանում անցած տարվա դեկտեմբերի 28-ից բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում։
Հայտարարությունը ստորագրել է Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ հատուկ զեկուցող Ասմա Ջահանգիրը, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի հարցով հատուկ զեկուցող Դևիդ Քեյը, ոչ դատական և զանգվածային մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարը և իրավապաշտպանների հետ կապված իրավիճակի հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը։
Իրենց հայտարարությունում ՄԱԿ-ի փորձագետները մտահոգություն են հայտնել Իրանի իշխանությունների կողմից երկրում զանգվածային ցույցերի ընթացքում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ։
«Մենք մտահոգված ենք ցույցերին իշխանությունների արձագանքի առնչությամբ… Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին կառավարության կողմից տրված հրահանգները խիստ պատասխան տալ ցույցերին, ինչպես նաև դատական մարմինների կողմից ծանր պատիժների մասին սպառնալիքներն անընդունելի են»,- ասված է փաստաթղթում։
Հատուկ զեկուցողները նաև իրենց մտահոգությունն են հայտնել ցույցերի ընթացքում ձերբակալվածների հետ կապված իրավիճակի առնչությամբ։ Նրանք նշել են, որ Իրանի իշխանությունները պետք է հրապարակեն բոլոր ձերբակալվածների անունները, նրանց իրավաբանական պաշտպանության հնարավորություն տան և թույլ տան նրանց մոտ բարեկամների մուտքը։
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55