Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշողլուն ընդունել է, որ Բեռլինի հետ Անկարայի հարաբերություններում խնդիրներ են ծագել, և նշել է, որ երկու կողմերն էլ ցանկանում են հաղթահարել դժվարությունները երկխոսության ճանապարհով։
«Այո, կան խնդիրներ, նույնիսկ լարվածություն և էսկալացիա, սակայն մենք ցանկանում ենք հաղթահարել լարվածությունը երկխոսության միջոցով»,– հայտարարել է նախարարը իր գերմանացի գործընկերոջ՝ Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Քաղաքական գործիչների հանդիպումն անցել է Գոսլարում։ Չավուշողլուն նշել է, որ երկու երկրների տեսակետերը ոչ բոլոր հարցերում են համընկնում։ Որպես օրինակ նա նշել է Թուրքիայի՝ ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցությունները։
Վերջում թուրք դիվանագետը ավելացրել է, որ երկու երկրներն էլ ուզում են «հարաբերությունները ճիշտ ուղու վրա վերադարձնել և նույնիսկ բարելավել դրանք»։ Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրախ կլիներ Գաբրիելին ընդունել Գերմանիայում։
ԵՄ–Թուրքիա հարաբերությունները վատացան 2016 թվականի ամռանը` երկրում զինված հեղաշրջման փորձից հետո. Եվրամիությունը քննադատեց թուրքական իշխանությունների արձագանքը՝ մասսայական ձերբակալությունները և Անկարայի այլ գործողությունները, և դադարեցրեց Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու հետ կապված բանակցային փաստաթղթերի նոր գլուխների նախապատրաստական աշխատանքները։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44