Ինչո՞ւ օգնություն հատկացնել մեկին, որը քո շահերի հակառակ է գործում: Հենց այս հարցն էր բարձրացրել Վաշինգտոնը՝ որոշելով դադարեցնել օգնությունը Պակիստանին, որին կասկածում են ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ցավալի է, բայց Պակիստանը երբեմն գործում է իր իսկ քաղաքացիների շահերի դեմ», – նշում է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄքՄասթերը.
Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուարթը, ով հայտարարել է ԱՄՆ-ի օգնության դադարեցման մասին, հրաժարվել է հավելյալ մանրամասներ տրամադրել.
«Սա չպետք է զարմացնի Պակիստանին՝ թե՛ նախագահը, թե՛ պետքարտուղար Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Մեթիսը զրուցել են Պակիստանի պաշտոնյաների հետ»:
Ավելի վաղ ԱՄՆ-ը սառեցրել էր Պակիստանի վերազինման համար նախատեսված 255 միլիոն դոլարի օգնությունը: Այժմ խոսքը գնում է 700 միլիոն դոլարի հասնող ամերիկյան օգնության մասին, որը հատկացվում է Պակիստանին զինված խմբավորումների դեմ պայքար իրականացնելու նպատակով: Պայքար, որն ըստ ԱՄՆ-ի, չի իրականացվում:
Նման տեսակետի հետ համաձայն չէ ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Այզազ Ահմադ Չանդրին.
«Մենք չպետք է բախվենք, քանի որ այդ դեպքում երկու երկրները կհեռանան միմյանցից, ինչը ոչ ոքի շահերից չի բխում»:
Վերլուծաբանների խոսքով, ԱՄՆ-ին հակադրվելով՝ Պակիստանը կարող է փակել Միացյալ Նահանգների միակ հարմարավետ ճանապարհը դեպի Աֆղանստան, որտեղ գտնվում են ամերիկյան զինվորականները: Ի պատասխան, Միացյալ Նահանգները կարող է Պակիստանին հանել դաշնակից երկրների ցանկից եւ տարածաշրջանում աջակցել Պակիստանի հիմնական հակառակորդ Հնդկաստանին: Սակայն, հավանաբարկողմերից ոչ մեկը չի գնա իրավիճակի նման սրման:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44