Ռումինիայում, Եգիպտոսում և Շվեդիայում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մազելը, ով աշխատում է Երուսաղեմի հասակարական խնդիրների կենտրոնում, The Jerusalem Post-ի համար վերլուծություն է գրել՝ նվիրված Թուրքիայի գլոբալ շահերին։
Մինչդեռ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրանացած է Իրանի վրա, որը զբաղված է ոչ միայն ցույցերով, այլև պարսկական կայսրության վերածնմամբ, պարզվում է, որ «սուլթան» մականունով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես երազում է Օսմանյան կայսրության վերածննդի մասին։ Եվ քանի որ դրա համար միայն Սև ծովը քիչ է, Էրդողանը հայացքը սևեռել է Կարմիր ծովի վրա, որտեղ նա ծրագրում է ստեղծել ռազմական և հետախուզական ենթակառուցվածք։
Նա արդեն էքսպեդիցիոն կորպուս է ուղարկել Կատար, որպեսզի վերջինս օգնի իրեն Պարսից ծոցի էմիրությունների և Եգիպտոսի հետ դիմակայությունում։ Իսկ դեկտեմբերի վերջին Էրդողանն ուղևորվել էր Սուդան, որտեղ հուշագիր է ստորագրել տեղի իշխանությունների հետ, որոնք համաձայնել են Թուրքիայի տնօրինմանը հանձնել Սուակին կղզին, որպեսզի նա այնտեղ կարողանա անսահմանափակ ժամանակահատվածում շինարարություն իրականացնել։ Ըստ ամենայնի, խոսքը ռազմածովային բազայի շինարարության մասին է։ Կղզին գտնվում է Սաուդյան Արաբիայի ափերի դիմաց։ Սուակինից Ջեդդա ամեն օր նավեր են գնում։ Թուրքիան ավելի վաղ ռազմաբազա էր ձեռք բերել Սոմալիում։
Ինչպես գրում է Մազելը, այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ Անկարան զբաղված է Կարմիր ծովի ափի երկայնքով ռազմաբազների օղակի շինարարությամբ։ Սուակին կղզին, ըստ ամենայնի, կծառայի որպես դիտակետ՝ Կարմիր ծովում նավերի տեղաշարժի վերահսկման համար։
Մազելն ընդգծել է մի խորհրդանշական մանրուք. XVI դարում հենց Սուակինն է եղել օսմանյան Հաբեշ նահանգի կենտրոնը, ինչը բացատրում է կայսերական տիրույթը ձեռքն առնելու «սուլթանի» ցանկությունը։
Այդ ամենը հիացմունք չի առաջացնում Եգիպտոսի մոտ, քանի որ Թուրքիան յուրացնում է շրջանը, որն այդքան կարևոր է իր պաշտպանության համար։
Այժմ Թուրքիան միություն է կնքել նաև Կատարի հետ ընդդեմ Եգիպտոսի։ Նրանց միացել է Սուդանը, ում հետ Եգիպտոսը բազմամյա վեճ ունի Նեղոսի ջրերի անհավասար բաշխման պատճառով։ Հոդվածագրի կարծիքով՝ այդ կոնֆլիկտը միանգամայն կարող է վերաճել լայնածավալ պատերազմի։
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55