Ռուսաստանը կաջակցի Իտալիայի ներկայացուցչության ջանքերին Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Ա. Ալֆանոյի հայտարարության:
«Մենք ամբողջությամբ կիսում ենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ ջանքերը շարունակելու Ձեր տրամադրվածությունը: Սա առաջին հերթին վերաբերում է Ուկրաինայի արեւելքում հակամարտությանը: Հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու հարցում նախագահության կառուցողական դերի հույս ունենք: Անհրաժեշտ է Շփման խմբի բազմակողմանի աջակցություն որպես հակամարտող կողմերի՝ Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի միջեւ ուղիղ բանակցությունների առանցքային ձեւաչափ: Դոնբասում խաղաղության հաստատման բանալին մինսկյան «Միջոցառումների համալիրի» ամբողջական կատարումն է: Անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցմանը, սպառազինությունների հետքաշմանը եւ ամբողջ քաղաքական փաթեթի կատարմանը՝ Դոնբասին հատուկ կարգավիճակ տալ, սահմանադրական բարեփոխումներ, համաներում եւ տեղական ընտրություններ անցկացնել: Դրանից զատ, նախագահությունը պետք է ապահովի Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատանքի իրապես օբյեկտիվ եւ անաչառ աշխատանքը:
Չի կարելի ջանքերը թուլացնել նաեւ այլ հակամարտությունների ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք Կոսովոյի խնդրի լուծմամբ՝ ՄԱԿ ԱԽ 1244 բանաձեւի հիման վրա: Կաջակցենք նախագահության ջանքերին մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ դերը Անդրկովկասում անվտանգության Ժնեւյան բանավեճի շրջանակում Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ երկխոսության հարցում»,- ասել է Լուկաշեւիչը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44