Գերմանիայում կազմվելիք նոր կոալիցիոն կառավարությունը ցանկացած պարագայում Թուրքիայի հարցում զիջումների չի գնա, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:
Գերմանիայում նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունների ժամանակ, որին մասնակցում են երկրի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը», բավարական «Քրիստոնեա-սոցիալական միությունը» և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կազմվել է ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր հստակեցնող ընդհանուր փաստաթուղթ:
Ըստ աղբյուրի՝ բանակցություններին մասնակցող երեք քաղաքական ուժերն էլ միակարծիք են Թուրքիայի հարցում և կարծում են, որ այդ խնդրում դեռ զիջումների գնալու ժամանակը չէ:
Հայտնի է, որ կայացված որոշման համաձայն՝ Գերմանիան չի հեշտացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրման գործընթացը, ինչպես նաև չի թարմացնի մաքսային միության վերաբերյալ պայմանագիրը: Որպես դրա հիմնական պատճառ նշվում է Թուրքիայի կողմից եվրաինտեգրման գործընթացի շրջանակում մի շարք պայմանավորվածությունների չկատարումը:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ թեև Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն է, երկրի ներսում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ազատ մամուլի դեմ ճնշումները չեն դադարել, իսկ հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունն այդպես էլ չի վերացվել:
«Թուրքիայում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն անկում են ապրում, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը վատթարանում է: Քանի դեռ իրավիճակն այսպիսին է՝ Թուրքիայի հետ բանակցություններում նոր էջ բացվել չի կարող: Սակայն ներկայիս գործընթացը նույնպես չի փակվի», - ասվում է ընդհանուր հայտարարության մեջ:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44