Հենրիկ Մխիթարյանի Արսենալ տեղափոխվելու լուրը խանդավառություն է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում: Տեւական ժամանակ է Մխիթարյանը չի խաղում կամ գրեթե չի խաղում Մանչեսթեր Յունայթեդի կազմում, ավելին, նա չի մտնում Մոուրինյոյի պլանների մեջ: Մոուրինյոն դա բացատրում է Մխիթարյանի խաղային որակներով, ինչին հայ ֆուտբոլասերների մի զգալի մասը համաձայն չէ եւ հակված է այլ, անձնական պատճառներ որոնել:
Հիմա, Արսենալ տեղափոխվելու շեմին կրկին հույսեր են արթնացել, որ նա այնտեղ խաղային մշտական պրակտիկա կստանա ու ցույց կտա իր որակները ոչ միայն ֆուտբոլասերներին, այլեւ «անիծյալ Մոուրինյոյին»: Հուսանք, որ այդպես էլ կլինի, առավել եւս, ըստ նախնական տեղեկությունների՝ նա Արսենալում շատ ավելին կվաստակի, քան ՄՅՈՒ-ում:
Մյուս կողմից, կա մի հանգամանք, որի մասին արժե խոսել Մխիթարյանի Արսենալ տեղափոխվելու շեմին: Բանն այն է, որ Հենոյի խնդիրները սկսեցին գրեթե այն նույն ժամանակ, երբ նա Հայաստանում հռչակվեց «ազգի պարծանք»: Նա արդեն հայտնվել էր համաշխարհային ֆուտբոլի էլիտայում, ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր, որին էլ ավելացավ Հայաստանում նրա շուրջ որոշակի մթնոլորտի ձեւավորումը, որն ավելին էր, քան տաղանդավոր ֆուտբոլիստի հանդեպ ուշադրությունը:
Աստիճանաբար դա վերածվեց գրեթե էպիկական պատման, Հենոյի ու մյուսների մասին:
Արդյոք այս ամենն ազդել է նրա խաղի վրա, կամ արդյոք նա հետեւում է Հայաստանյան այս արձագանքներին, դժվար է ասել: Էպիկական պատկերացումներն այնուամենայնիվ որոշակի միստիկա են կրում, խիստ կտրված են իրականությունից, տվյալ դեպքում՝ Անգլիայի պրեմիեր լիգայի իրականությունից:
Այս առումով, Հենոյին Արսենալում իսկապես բարդ փորձություն է սպասվում, մի կողմից իր լավագույն որակները ցուցադրելու, մյուս կողմից այդպիսով ցույց տալու, որ Մանչեսթրում խնդիրն այսպես ասած ինքը չէր:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32