ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել Է, որ եկել Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթները փոխելու ժամանակը:
«Մենք միասին ենք դիմակայում ահաբեկչության գլխավոր հովանավոր հանդիսացող պետությանը՝ Իրանին: Նախագահ Թրամփի որոշումը՝ հայտարարելու, որ իր կողմից, Իրանի հետ միջուկային գործարքին համապատասխան, պատժամիջոցների չեղարկման երկարացումն ստորագրելը վերջինը կլինի, հստակ ազդանշան Է մեր եվրոպացի դաշնակիցներին առ այն, որ եկել Է համաձայնության մեջ փոփոխություններ մտցնելու ժամանակը,- ասել Է Փենսը հունվարի 23-ին Երուսաղեմում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցությունների սկսելուց առաջ:-Իսկ եթե դաշնակիցները չանսան, նախագահ Թրամփը հստակ հասկանալ Է տվել, որ մենք անհապաղ դուրս կգանք իրանական ատոմի շուրջ համաձայնագրից»:
Փոխնախագահը հավելել Է, թե «հուսով Է՝ իրադրությունը կշտկվի առաջիկա ամիսներին, ինչն օգուտ կբերի տարածաշրջանի անվտանգությանը, Իսրայելի անվտանգությանը և ամերիկյան շահերի անվտանգությանը»:
Իսրայելի նախագահի դիվանատանը Փենսի ելույթի հեռարձակումը հունվարի 23-ին իրականացրել Է հրեական պետությունում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Իրանը և միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատև բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը և սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44