ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը եղել է «հստակ և խիստ»: Խոսնակը հայտարարությունն արել է՝ հերքելու պաշտոնական Անկարայի կողմից հեռախոսազրույցի վերաբերյալ արած հայտարարությունը:
Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցից հետո երկու երկրի նախագահականների աշխատակազմերից արած հայտարարությունները խիստ տարբերվում էին իրարից: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում էր, թե Թրամփը մտահոգություն է հայտնել Սիրիայում բռնության աճի կապակցությամբ, մինչդեռ թուրքական կողմի հայտարարության մեջ այդ մտահոգության մասին որևէ խոսք չկար: Բացի այդ, ամերիկյան կողմը նշել էր, որ Թրամփը ցանկություն է հայտնել, որ զգուշավորություն ցուցաբերվի երկու երկրի զինվորների շրջանում բախումը բացառելու նպատակով, մինչդեռ պաշտոնական Անկարան այս մասին ևս լռել էր:
Եվ վերջապես, համաձայն Սպիտակ տան հայտարարության՝ Թրամփը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում ապակառուցողական քննարկումների և այդ երկրում շարունակվող արտակարգ դրության կապակցությամբ, իսկ Էրդողանի աշխատակազմը այդ մասը ևս թաքցրել էր:
Նոյերթը, լրագրողների հետ խոսելով հայտարարության մասին, ասել է. «Դա ինձ չզարմացրեց: Մենք կանգնած ենք թե հեռախոսազրույցի, թե արված հայտարարության հետևում: Նախագահ Թրամփը Էրդողանի հետ շատ հստակ և խիստ է եղել»:
Ավելի վաղ թուրքական կողմը փորձել էր մեկնաբանել, թե ինչն է հայտարարությունների մեջ առկա տարբերության պատճառը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե իր կարծիքով՝ Սպիտակ տան հայտարարությունը պատրաստված է եղել նախքան հեռախոսազրույցը և ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44