Սիրիայի քրդերը հայտնել են, որ իրենք Աֆրինում Թուրքական ԶՈւ կողմից սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շարունակվելու դեպքում չեն մասնակցի Սոչիում սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ հունվարի 29-ից 30-ը սպասվելիք բանակցություններին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին Ռուսաստանի և Իրանի կողմերին հայտնել է, որ չի ցանկանում Սիրիայի քրդերին տեսնել Սոչիի բանակցություններում, և կողմերը բավարարել են Թուրքիայի պահանջը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը սիրիական Աֆրինից հետո կարող են շարժվել Մանբիջ և այնտեղ նույնպես պայքարել քրդական զորամիավորումների դեմ:
Էրդողանը նշել է նաև, որ թուրքական ԶՈՒ-ն «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողության շրջանակներում կարող է հասնել մինչև իրաքյան սահման:
«Մենք այս գործողությունը շարունակելու ենք այնքան, մինչև հասնենք մեր նպատակին: Աֆրինից հետո ահաբեկիչներից կմաքրենք Մանբիջը: Եթե անհրաժեշտ լինի կհասնենք մինչև Իրաքի սահման և այդ տարածքներում գեթ մեկ ահաբեկիչ չենք թողնի»,-հայտարարել է Էրդողանը:
Սիրիայի քրդերն իրենց հերթին կոչ են արել Սիրիայի իշխանություններին Աֆրինը պաշտպանել թուրքերից:
PYD-ն կոչ է արել սիրիական իշխանություններին ապահովել Աֆրինի անվտանգությունը և Սիրիայի սահմանները պաշտպանել թուրքական նվաճողական քայլերից:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44