ունվարի 26-ին արևմտյան մամուլում անսպասելի մանրամասներ հայտնվեցին սեքս-սկանդալից հետո, որի կենտրոնում է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Բրիտանական The Daily Mail թերթը վերլուծել է ԱՄՆ առաջին տիկնոջ օրակարգը և եզրակացրել, որ Մելանյան հունվարի 12-ից ոչ մի անգամ ամուսնու հետ հանրության առաջ չի երևացել: Նա նաև Թրամփին մերժել է ուղեկցել Դավոս ուղևորության ընթացքում, թեև ի սկզբանե նրանք միասին պետք է Եվրոպա մեկնեին: Այդպես պահանջում է արձանագրությունը: Նախագահության մեկ տարվա ընթացքում առաջին անգամ Թրամփի կինը նրա հետ չէր արտասահման պաշտոնական ուղևորության ժամանակ: 47-ամյա Մելանյան 71-ամյա ամուսնուն ուղեկցել է Սաուդյան Արաբիա, Իսրայել, Վատիկան, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա, Ճապոնիա, Չինաստան այցերի ընթացքում:
Մելանյա Թրամփի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Շվեյցարիա նրա մեկնելուն խանգարել են ԱՄՆ-ում նրա գործերը: Սակայն Մելանյան վերջին երկու շաբաթում ոչ մի պաշտոնական հանդիպում չի ունեցել և ոչ մի միջոցառման չի մասնակցել: Ոչ մի անգամ չի շփվել լրագրողների հետ:
Հունվարի 25-ին Մելանյան այցելել է Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարան: Սակայն այդ մասին լրագրողներին ոչ ոք չի հայտնել: Այդպիսի դեպքերում ավանդական ոչ մի ֆոտո- կամ տեսառեպորտաժ չի եղել:
Հունվարի 22-ին Դոնալդի և Մելանյայի ամուսնության 13-րդ տարին է լրացել: Ոչ մի երեկույթ, տոն, նվեր, նույնիսկ ծաղիկներ չեն եղել: Ամուսիններն այդ օրը չեն տեսնվել: Թրամփն այդ օրը 4 մեկնաբանություն է թողել իր թվիթերյան էջում: Կնոջը չի հիշատակել:
Մելանյան նույնպես ոչ մի տեղ ոչ մի բառ չի ասել ամուսնության տարեդարձի մասին:
Համեմատության համար՝ ամուսնության 10-ամյակի կապակցությամբ Դոնալդը կնոջը 25 կարատ քաշով ադամանդով մատանի է նվիրել:
Բրիտանական թերթի հաղորդմամբ՝ հունվարի 12-ին Թրամփի և պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆֆորդի կապի մասին տեղեկություններից հետո ԱՄՆ առաջին տիկինը ոչ մի անգամ չի մնացել Սպիտակ տանը, երբ այնտեղ է եղել նախագահը: Մելանյան նախապես թանկարժեք հյուրանոց է գնացել և այնտեղ է մնացել:
Հունվարի 25-ին Հոլոքոստի թանգարան այցից հետո տիկին Թրամփն անսպասելիորեն Փալմ-Բիչ է մեկնել (Ֆլորիդա նահանգ): Աղբյուրը Սպիտակ տանը The Daily Mail-ին հայտնել է, որ ամուսինների հարաբերությունները ծայրահեղ լարված են:
Հիշեցնենք՝ 38-ամյա պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը՝ հայտնի որպես Սթորմի Դենիելս, հաստատել է Թրամփի հետ սիրավեպի մասին տեղեկությունը: Սթորմի Դենիելսի խոսքով՝ իրենք ծանոթացել են 2006 թ., երբ Թրամփն արդեն մեկ տարի ամուսնացած էր Մելանյայի հետ: Նա նաև հայտնել է, որ 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ ապագա նախագահի փաստաբաններն իրեն 130 000 դոլար են վճարել Դոնալդ Թրամփի հետ կապի մասին լռության համար:


17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55