Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը խիստ պատժամիջոցներ է կիրառել թուրքական «Show Radyo» ռադիոկայանի նկատմամբ՝ եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ վերաբերյալ վիրավորական արտահայտություններ հնչելու համար:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ խորհրդի հունվարի 25-ի նիստում որոշում է կայացվել եկամուտի 5 տոկոսով տուգանել ռադիոկայանին, ինչպես նաև ռադիոկայանի վրա պարտավորություն է դրվել 5 անգամ դադարեցնել հաղորդման եթերը, որի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտությունները:
Աղբյուրը տեղեկացնում է, որ եկամտի 5 տոկոսի չափով տուգանքը Թուրքիայում ռադիոկայանների նկատմամբ կիրառվող ամենախիստ նյութական պատիժն է:
Նշվում է, որ 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ ռադիոկայանի եթերից վիրավորանքներ հնչելու դեպքում, 10 օրով կկկասեցվի դրա եթերը, 3-րդ անգամ կրկնվելու դեպքում ռադիոկայանը կզրկվի հեռարձակման լիցենզիայից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանում դադարեցրել էին թուրքական «FOX Tv» հեռուստաընկերության հեռարձակումը: Դրա պատճառն էլ դարձել էր այն, որ հեռուստաընկերության լրատվական ծրագրի հաղորդավարը ծաղրանքով էր հայտնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի՝ երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակվելու լուրը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44