Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ հնարավոր է տեղադրվեն կեղծ բանկոմատներ այն քաղաքներում, որտեղ անցկացվելու են ֆուտբոլային հանդիպումները: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը:
ՌԴ կենտրոնական բանկը քաղաքացիների և բանկերի համար խորհուրդներ է հրապարակել «որպես նախազգուշական միջոց 2018 թականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ»: Դրանք, սակայն, հաշվի չեն առնում բոլոր վտանգները, նշել են իրավապահ մարմիններում լրատվամիջոցի զրուցակիցները: Նրանց խոսքերով՝ խնդիր կարող է դառնալ կեղծ բանկոմատների տեղադրումը տեղական բանկերին անծանոթ զբոսաշրջիկների զանգվածային հոսքի ժամանակ:
Զբոսաշրջիկների համար դժվար կլինի տարբերել կեղծ բանկոմատն իրականից, նշել է զրուցակիցներից մեկը:
Կեղծ սարքը կարող է նմանակել հայտնի բանկերի բանկոմատները: Երբ հաճախորդը բանկոմատը մտցնի իր քարտը և մուտքագրի գաղտնագիրը, էկրանի վրա կհայտնվի սպասարկումը մերժելու մասին հաղորդագրություն, իսկ հանցագործները կստանան քարտի բոլոր տվյալները:
«Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս օգտագործել անվտանգ վայրերում՝ պետական հաստատություններում, բանկերի ստորաբաժանումներում, խոշոր առևտրային համալիրներում, հյուրանոցներում, օդանավակայաններում տեղադրված բանկոմատները»,- նշում է լրատվամիջոցը:
Բայդ դա նույնպես ամբողջովին չի երաշխավորում անվտանգություն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44