ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են մաքսազերծ առցանց առևտրի շեմերը, և կայացվել է համապատասխան որոշում: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
«Մենք պայմանավորվել ենք, որ այդ մակարդակը միասնական կլինի, այլապես այդ շուկան կմասնատվի: Այդ որոշումը կայացվել է և արդեն վերածվել է Եվրասիական միության ակտերի»,- ասել է Մեդվեդևը ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մինչև այս տարվա վերջ ինտերնետային առևտրի շրջանակներում ներմուծված ապրանքների համար մաքսազերծ առևտրի շեմը կկազմի 1000 եվրո, 2019 թվականի հունվարի 1-ից՝ 500 եվրո, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ 200 եվրո»,- հայտնել է ՌԴ վարչապետը:
Այժմ ԵԱՏՄ երկրներում մաքսազերծ ներմուծման շեմերը տարբեր են, Բելառուսում այն կազմում է 22 եվրո, Հայաստանում՝ 150 դոլար, Ղազախստանում 1.000 եվրո, Ղրղզստանում՝ 1.000 դոլար:
ՌԴ կառավարությունը նախկինում առաջարկում էր նվազեցնել միջազգային փոստի միջոցով ապրանքների մաքսազերծ ներմուծման շեմը մինչև 20 եվրո, բայց երկրի ֆինանսների նախարարությունում նման հեռանկարները քիչ հավանական են համարել և խորհուրդ են տվել ռուսական և օտարերկրյա ինտերնետային առևտրով զբաղվող ընկերությունների պայմանները հավասարեցնելու համար աշխատել ԱԱՀ-ի սահմանման ուղղությամբ:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44