Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վստահ Է, որ ընթացիկ տարվա նախագահական ընտրություններում ինքը կլինի այդ պաշտոնի լավագույն թեկնածուն: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել Է «Պալիտրանյուս» հեռուստաընկերության եթերում: Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի աշնանը: Ներկայում երկրի նախագահը Գեորգի Մարգվելաշվիլին Է:
«Ներեցեք իմ այս անկեղծության համար, բայց ես խիստ կասկածում եմ, որ ինձնից ավելի լավ թեկնածու կհայտնվի: Սակայն եթե գտնվի այն մարդը, որը երկրի համար թեկուզ եւ մեկ չափանիշով ավելի լավը կլինի Նինո Բուրջանաձեից, ես ոչ միայն կհանեմ իմ թեկնածությունը, այլեւ իմ ձայնը կտամ այդ մարդու օգտին»,-հայտարարել Է Բուրջանաձեն: Նրա խոսքով՝ իրենից ավելի լավը կարող Է լինել ավելի փորձառու, ավելի կոմպետենտ մեկը, որն ունի ավելի մեծ շփումներ եւ ավելի վճռական Է: Բուրջանաձեն Վրաստանի խորհրդարանի խոսնակն Էր նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից երկրի կառավարման ժամանակներում:
Հեռանալով նրանից՝ քաղաքական գործիչն ստեղծեց «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը: Ընդսմին նրա կուսակցությունը չկարողացավ խորհրդարան անցնել ո՛չ 2012 թվականի, ո՛չ Էլ 2016 թվականի ընտրությունների արդյունքներով: Բուրջանաձեն Վրաստանում համարվում Է այն մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը, որն ուղղակիորեն պնդում Է Ռուսաստանի հետ ուղղակի երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ երկրի տարածքային ամբողջականության հարցի կարգավորման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55