Հայաստանի չորս մարզերում 11 փոքր ջրամբար կառուցելու և Սևաբերդի ջրամբարի վերականգնման նախագծերը պոտենցիալ ներդրողների ուշադրության առանցքում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով` ներդրումները կատարվելու են բացառապես մասնավորի կողմից, որոնք որոշակի արտոնություններ կստանան: «11 ջրամբարի կառուցման ծրագրերով այս պահին հետաքրքրված է երեք միջազգային կազմակերպություն: Փաթեթներն ուղարկել ենք, իրենք իրենց ուսումնասիրությունները կանեն, որից հետո կգան, արդեն կփորձենք պայմանները քննարկել: Բացի նոր կառուցվողներից ունենք նաև Կոտայքի մարզում գտնվող 6 միլիոն խորանարդ մետր ծավալով Սևաբերդի ջրամբարի վերականգնման ծրագիրը: Դրա նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են, մեկ ամսվա ընթացքում կունենանք արդյունքները: Տեղական երկու-երեք ընկերություն հետաքրքրված է այս նախագծով»,-հայտնեց Արսեն Հարությունյանը:
11 ջրամբարներից 4-ը Վայոց ձորում են, 2-ը` Տավուշում, 2-ը` Գեղարքունիքում, 3-ն էլ Արմավիրի մարզում: Այս ջրամբարների կառուցման ողջ բյուջեն 40 միլիարդ դրամ է, իսկ Սևաբերդի վերականգնման համար անհրաժեշտ է 2 միլիարդ դրամ:
«Պետության կողմից ֆինանսավորում չի նախատեսվում, մասնավորն է կառուցելու, որից հետո պետությունը փոքր-ինչ հավելյալ գնով կգնի ջրամբարի ջուրը և ներդրողին հնարավորություն կտրվի ջրամբարի տակ կառուցել հիդրոէլեկտրակայան, ջրամբարի շառավղով կկարողանան էկոտուրիզմ զարգացնել, ձկնաբուծություն և նմանատիպ այլ բիզնես հիմնել: Սա միջոց է, որով կկարողանանք պոտենցիալ ներդրողին ներգրավել»,-հավելեց կոմիտեի նախագահը:
Ներդրումային այս ծրագրերից զատ 2018-ին նախատեսվում է վարկային միջոցների հաշվին կյանքի կոչել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի արժեքը 50 միլիոն դոլար է: «Ակնկալվում է ևս 10 հազար 500 հեկտար նոր հողատարածքի ոռոգելիության ապահովում, 63 կմ մայր և երկրորդ կարգի ջրանցքներ վերականգնում, 277.4 կմ ներտնտեսային ցանցի վերականգնում, 14.3 միլիոն ԿՎժ էլեկտրաէներգիայի տնտեսում: Ծրագրի շահառուների քանակը 115 հազար մարդ կլինի»,-ասաց Արսեն Հարությունյանը:
2018-ին կոմիտեի համար հաստատված ծրագրով նախատեսվում են 22-23 միլիարդ դրամի ներդրումներ:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44