Թուրքական «Անադոլու» գործակալությունը հատուկ անդրադարձ է կատարել հին հայկական մայրաքաղաքներից Անիին՝ անվանելով այն «քաղաքակրթությունների օրրան»:
«Թուրքիայի և Հայաստանի սահմանին, ժամանակակից Կարս նահանգի Արփաչայ շրջանի մոտակայքում գտնվող Անին 961-1045 թվականներին եղել է հայկական Բագրատունի թագավորական տոհմի մայրաքաղաքը»,- գրում է թուրքական գործակալությունը՝ միաժամանակ նաև շեշտելով, որ տարածքում իշխել ու ապրել են բազմաթիվ ժողովուրդներ՝ ռուսներից մինչև իրանցիներ ու սելջուկներ:
Կարսի պատմության թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս ձմեռ Անի շտապող զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է, և այն դարձել է իրավամբ տեղի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը:
«Մարդիկ գալիս են այստեղ տեսնելու Կարսի պատմությունը, Սարիղամիշը, Չըլդըր լիճը, եկողներն անպայման Անին էլ են տեսնում:
Այս ձմեռ զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է, Աստված տա՝ մյուս տարի էլ նույն ցուցանիշներն ունենանք: Կարծում եմ, որ դա նաև իր նպաստավոր դերը կունենա Անիի պատմական կառույցների վերանորոգման ծրագրերի արագացման գործում», - ասել է Ալփը:
Նա նշել է, որ տեղացի զբոսաշրջիկների մեծ մասն այստեղ է շտապում հիմնականում Անիի Մայր տաճարի, ինչպես նաև Անատոլիայի տարածքում առաջին թուրքական մզկիթը համարվող Աբուլ Մանուչեհրի մզկիթը տեսնելու համար:![]()


Ամիսներ առաջ BBC-ի թուրքալեզու ծառայությունը հատուկ անդրադարձ էր կատարել Անիի պատմությանն ու անվանել այն «Մոռացված կայսրության մայրաքաղաք»:
«Այստեղ մնացած բազմաթիվ եկեղեցիների ավերակները, կարծես, լքված քաղաքի լուռ պահակներն են», - գրել էր ծառայության թուրք թղթակիցը՝ հավելելով, որ Բագրատունյաց թագավորության օրերին՝ Անիի տնտեսական հզոր կենտրոն լինելու ժամանակ, այստեղի բնակչությունն անցել է 100 000-ը:
Թուրք թղթակիցը նաև շեշտել էր, որ UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում տեղ գտած Անիի պատմամշակութային ժառանգության շուրջ բանավեճերը թուրք և հայ պատմաբանների միջև չեն դադարում, սակայն, այնուամենայնիվ, վերջին շրջանում երկու կողմի պատմաբաններն ու հնագետները սկսել են հիշեցնել աշխարհին Անիի մոռացված կարևորության մասին: 


18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44