Թուրքական «Sözcü» պարբերականում լույս է տեսել հայտնի սյունակագիր Յըլմազ Օզդիլի՝ «Կոչումներից ամենաբարձրը գիտնականի կոչումն է. Ցեղասպանության շեփոր պապին պատեհ-անպատեհ ինչո՞ւ համբուրեցիք» վերնագրով վերլուծական հոդվածը, որում պատմական ակնարկի միջոցով հակադրական սուր զուգահեռներ են անցկացվել մի կողմից 1953 թ. Հռոմի Պապ Ռոնկալլիի և ներկայիս Պապ Ֆրանցիսկոսի, մյուս կողմից՝ ԹՀ առաջին նախագահ Մ. Ք. Աթաթուրքի և Ռ. Թ. Էրդողանի միջև։
Հրապարակման մեջ առանձնակիորեն ընդգծվել է Մ. Ք. Աթաթուրքի կողմից գիտությանն ու ժամանակակից մշակույթին տրված կարևորույթունն ու առաջնայնությունը՝ մեջբերելով հայտնի` «Կոչումներից ամենաբարձրը գիտնականի կոչումն է - rutbetu'l-ilmi ale'r ruteb» խոսքը։
Հոդվածագիրը նաև հիշեցրել է Հռոմի Ռոնկալլի Պապի՝ թուրքերի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին՝ ընդգծելով այն իրողությունը, որ նրան անվանել են նաև «Թուրք Պապ», և Թուրքիայում նրա անունով նույնիսկ փողոց է անվանակոչվել։
Միևնույն ժամանակ հեղինակը հիշեցրել է նաև ազգությամբ հայ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի մասին, ով ևս նույն ժամանակաշրջանում կաթոլիկ աշխարհի առաջնորդի թեկնածուներից է եղել, և ում ընտրությունը կարող էր Թուրքիայի համար լուրջ խնդիրներ ստեղծել, սակայն ընտրվել է «թուրք պապը», ում շնորհիվ էլ Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական կապեր են հաստատվել։
Հոդվածագրի ընդգծմամբ՝ «ահա թե ով էր Պապը 1959թ., երբ 3-րդ նախագահ Ջելալ Բայարն այցելեց Վատիկան»։
«Իսկ հիմա ո՞վ է մեր զրուցակիցը» հարցադրման ներքո Յըլմազ Օզդիլը հետևյալ կերպ է բնութագրել Ֆրանցիսկոս Պապին՝ «Թուրքիային «ցեղասպանության» մեջ մեղադրող, 1915թ. դեպքերը «ցեղասպանություն» անվանող, ոչ միայն հայերի, այլև «հույների և ասորիների ցեղասպանվելու» մասին խոսող, «մեզ եպիսկոպոսների, քահանաների, կանանց, տղամարդկանց, ծերերի և անգամ անպաշտպան երեխաների ու հիվանդների դահիճ» անվանող, «Հայաստանում մեզ «Հայոց ցեղասպանությունն» իրագործելու մեջ մեղադրող»... «Պատմության մեջ երեք ցեղասպանություն է եղել «մեկը Ստալինի, մեկը՝ Հիտլերի, երրորդն էլ թուրքերի կողմից» հայտարարող, «թուրքերի թշնամի Պապը, ում պատճառով Թուրքիան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին»։
Թուրք հեղինակը նաև հեգնական տոնով նշել է, որ՝ «վերոնշյալն անտեսվելով՝ Էրդողանի՝ Վատիկան կատարած այցի և Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման առաջանային թեման է եղել Երուսաղեմի հարցը։ Ծաղրական երանգավորում տալով իշխանական մամուլում ցանկացած հաջողություն տեղական և ազգային որակելու սովորությանը, Օզդիլը մտագոհություն է հայտնել, որ այս անգամ «տեղական» և «ազգային» հարգարժան բնակչությունը ընդհանրապես անհանգստացած չէ, «թե ինչո՞ւ ենք պատեհ-անպատեհ համաբուրում ցեղասպանության շեփոր հանդիսացող պապին»։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-5-ին կայացել է Ռ.Թ. Էրդողանի այցը Վատիկան, որը 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է և թուրքական մամուլում «պատմական» է որակվել:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55