ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայերի՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նյու Յորքի Արեւելյան շրջանում երեք անձանց առաջադրվել է մեղադրանք երկար տարիներ վիզաների հետ խարդախություն իրականացնելու համար, որի միջոցով վերջիններս անօրինական կերպով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են տեղափոխել Միացյալ Նահանգներ:
Դրա մասին են տեղեկացրել դաշնային եւ նահանգային իշխանությունների իրավապահ մարմիններն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:
Վիզաների խարդախության համար Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Բոյաջյանին ու Գրիգորյանին է ներկայացվել նաեւ փողերի լվացման մեղադրանք , իսկ Ստելա Բոյաջյանը նաեւ մեղադրվում է ինքնության կեղծման մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության, վերջիններս կազմակերպել են ՀՀ քաղաքացինների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ՝ մշակութային միջոցառումների մասնակցելու պատրվակով: Նրանք դիմում էին ԱՄՆ-ի հյուպատոսական բաժիններ՝ խնդրելով այդ անձանց տրամադրել P-3 տեսակի ոչ ներգաղթային վիզա, որը նախատեսված է ԱՄՆ ժամանակավոր այցելության համար՝ այստեղ մշակութային միջոցառումների մասնակցելու, այս ոլորտում ուսանելու կամ դասավանդելու համար: Այս տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ամերիկյան գործատուի կամ աջակցող կազմակերպության կողմից I-129 ձեւի ներկայացումը ԱՄՆ-ի քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով զբաղվող գերատեսչությանը:
Մեղադրվող անձինք, ըստ ԱՄՆ-ի դատախազության, կազմակերպում էին կեղծ մշակութային խմբեր, մարդկանց տրամադրում ավանդական զգեստներ, լուսանկարում նրանց ու ներկայացնում որպես մշակութային խմբի անդամներ: Խարդախության իրականացման համար, ըստ մեղադրական կողմի, Ստելլա Բոյաջյանը օգտագործել է իր հիմնած «Big Apple Music Awards Foundation» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում իր կապերը երաժշտական ոլորտի ասպարեզում:
Մեղադրական կողմը պնդում է, որ մեղադրվող խումբը ՀՀ քաղաքացիներից ստանում էր 3 հազարից 15 հազար ԱՄՆ դոլար՝ I-129 ձեւի մեջ նրանց անունները ընդգրկելու համար: Բոյաջյանն ու նրա հանցակիցները, ըստ դատախազության, պատրաստել են կեղծ վկայագրեր եւ այլ կեղծ նյութեր, ներառյալ մարդկանց բազմաթիվ լուսանկարներ ազգային տարազներով: Այնուհետեւ այդ բոլոր նյութերը ներկայացվել են ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայություն՝ վիզա ստանալու նպատակով հարցազրույցի համար: Նրանք վիզա ստացող անձանց նախապատրաստել են, թե ինչպիսի պատասխաններ պիտի տան հյուպատոսի հարցերին հարցազրույցի ընթացքում:
Հանցավոր խմբին վճարումները իրականացվել են ԱՄՆ ժամանելուց հետո: Բացի այդ, հավելյալ վճարի դիմաց խումբը օգնել է որոշ անձանց դիմել ԱՄՆ-ի իշխանություններին ՝ Միացյալ Նահանգներում վերջիններիս մնալու ժամկետները երկարաձգելու համար: Ամերիկյան իրավապահները հաղորդում են նաեւ, որ այսպիսի անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործած մի շարք ՀՀ քաղաքացիներ չեն վերադարձել Հայաստան եւ անօրինական կերպով հաստատվել են ԱՄՆ-ում:
Գործը բացահայտվել է ամերիկյան դաշնային ու նահանգային մի շարք համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում: Այն գտնվում է Նյու Յորքի նահանգային դատախազության հսկողության ներքո:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55