Ալեքսանդր Նավալնիի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել է Նաստյա Ռիբկա մականունով աղջկա վերաբերյալ հետաքննությունը, ով այլ աղջիկների շարքում, գրգռիչ հագուստով, բազմիցս հայտնվել է Նավալնիի շտաբում, որպեսզի սադրանքներ կազմակերպի «պատահաբար անցնող» լրագրողների օբյեկտիվների առջև։

Այս մասին հաղորդվում է Նավալնիի էջում։
Ինքը՝ Նավալնին, այս հետաքննությունը այսպես է բնութագրել. «Սա խայտառակություն է, ամոթ։ Դե և կոռուպցիա, իհարկե»։
Աղջկա Instagram-ը ուսումնասիրելով պարզ է դարձել, որ նա եկել է բելոռուսական Բոբրույսկ քաղաքից և դարձել է, ինչպես ինքն է խոստովանում «գայթակղեցնելու վարպետ» և «օլիգարխների ոսորդ»։
Աղջկա Instagram-ից նաև պարզ է դարձել, որ Ռիբկան այլ մոդելների հետ զբոսնել է Դերիպասկիի զբոսանավով, որտեղ հանդիպել է ոմն Սերգեյ Էդուարդովիչի հետ, ի դեմս Սերգեյ էդուարդովիչի Նավալնիի թիմը ճանաչել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյին՝ ոչ շատ հայտնի, բայց շատ ազդեցիկ քաղաքական գործչի։
«Եվ հենց այս Պրիխոդկոյին մենք տեսնում ենք օլիգարխի զբոսանավում` Նաստյա Ռիբկայի և մյուս աղջիկների ընկերակցությամբ։ Մենք գիրք ենք գնել, որը Ռիբկան հրապարակել է այս ճամփորդության արդյունքների հիման վրա։ Այնտեղ ամսաթվերով, ժամերով ու րոպեներով նկարագրված է, թե ինչ է տեղի ունեցել զբոսանավի վրա։ Եվ եթե կարող եք հաղթել ձեր հետաքրքրասիրությանը և չկարդալ գիրքը, մի կարդացեք, խնայեք ձեր հոգեկանը, գրքում չափազանց շատ են մանրամասներն ու նկարագրությունները, չափազանց»։
Ծանոթանալով այս հետաքրքրաշարժ գրքի տեքստի հետ՝ Նավալնիի թիմը եզրակացրել է, որ խոսքը գնում է հենց Պրիխոդկոյի մասին։ Գրքում Ռիբկան Դերիպասկային Ռուսլան Զոլոտով է ասում, իսկ Պրիխոդկոյին նա «Հայրիկ» է ասում։
«Օլիգարխը սեփական զբոսանավով զբոսանքի է տանում բարձրաստիճան պաշտոնյային՝ դա կաշառք է։ Օլիգարխը վճարում է այս ամբողջ տոնը, այդ թվում՝ էսկորտ–գործակալության աղջիկներն, հավատացեք, բայց դա նույնպես կաշառք է»,– նշում է Նավալնին։
«Այս պատմության բարոյական կողմը ես սկզբում ուզում էի մի կողմ դնել, իսկ հետո մտածեցի, ինչու՞, սատանան տանի։ Չի կարող բարձրագույն աստիճանի պաշտոնյան, ով պատասխանատու է միջազգային քաղաքականության համար, արձակուրդն անցկացնել օլիգարխի և մարմնավաճառների հետ՝ զբոսանավի վրա։ Դա խայտառակում է ողջ երկրին։ Իսկ եթե նրանք լրտեսներ ե՞ն։ Չէ որ մենք թշնամիների օղակում ենք»,– գրում է Նավալնին։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55