ՌԴ Մերձմոսկովյան շրջանում Ան-148 օդանավի կործանման վայրում ավարտվել են փրկարարական աշխատանքները, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման փուլը, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին:
Պաշտոնյան հաստատել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 71 հոգի, զոհվել են:
Պուչկովը մանրամասնել է, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա: Ենթադրվում է, որ դրանց հիմնական փուլը կտևի 7 օր, քանի որ ինքնաթիռի բեկորներն ընկել են մեծ մակերեսով տարածության վրա, բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են առատ ձյունն ու քարքարոտ տեղանքը:
«Իրականացվում են մարմինների մասերի հայտնաբերման ու դրանց ճանաչման աշխատանքներ», – հավելել է Պուչկովը:
Հիշեցնենք, որ «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը, ըստ նախնական վարկածի, կործանվել է շարժիչի աշխատանքի խափանման, այնուհետև դրա բռնկման հետևանքով
Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհված ուղևորների թվում 3 երեխա կա: Նրանցից ավագը 17 տարեկան էր, երկրորդը՝ 13, մյուսը՝ 5: Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել՝ ավիավթարի զոհերի հիշատակին:
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել էր Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ: Բացի այդ, հայտնի է դարձել, որ 2-րդ օդաչուն ևս հայ է՝ Սերգեյ Ղամբարյան: Նա 812 ժամվա թռիչքի փորձ է ունեցել: Մասնագետի խոսքով՝ Ղամբարյանի թռիչքների ընդհանուր ժամաքանակը համապատասխանում է Ան-148 օդանավով թռչելու ժամաքանակին:
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմի հետ կապը կտրվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց:











18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44