ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պաշտպանում Է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը եւ կարծում Է, որ դա եվրոպացի դաշնակիցներին մոտիվացնում Է, որպեսզի նրանք իրենք Էլ ավելի մեծ ջանքեր գործադրեն ռազմական ոլորտում: Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
2017 թվականի հունվարին ԱՄՆ-ը եվրոպացի դաշնակիցներին ցուցաբերվող ռազմական օգնության ծրագիրը պաշտոնապես վերանվանել Է «Զսպման եվրոպական նախաձեռնություն»: Ծրագիրը ենթադրում Է Եվրոպայի երկրներում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի՝ երեքից մինչեւ հինգ հազար զինծառայողների ծավալում՝ տեխնիկայով եւ սարքավորմամբ:
«Մենք ողջունում ենք Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա ընդլայնման պլանները ինչպես անձնակազմի ու զորավարժությունների տեսքով, այնպես Էլ տեխնիկայի… Դա եվրոպացիների համար ավելին անելու դրդիչ գործոն Է»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը նշել Է, որ ԱՄՆ-ի ներկայության ընդլայնումն ընթանում Է եվրոպացիների կողմից ռազմական ոլորտում սեփական ջանքերի մեծացմանը զուգահեռ:
Փետրվարի 14-ին եւ 15-ին Բրյուսելում ընթանում Է դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է ավելի քան 200 մլն դոլար ծախսել ամերիկյան այն ավիաբազաներում ռազմական օբյեկտների եւ սպառազինությունների վերականգնման եւ արդիականացման համար, որոնք առավելապես տեղաբաշխված են Արեւելյան Եվրոպայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55