Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է, որ իր պաշտոնից հեռանալու հարցը պետք է որոշի խորհրդարանը, սակայն այնուհետ հայտարարել է իր «անհապաղ» հրաժարականի մասին, հայտնում է BBC-ն:
«Ես չեմ վախենում անվստահության քվեից կամ պաշտոնանկությունից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով հեռուստատեսային ուղերձով և նշելով, որ պաշտոնից իրեն հեռացնելու հարցը պետք է լուծի խորհրդարանը: Սակայն 30 րոպեանոց ելույթի վերջում նա ասել է, որ որոշել է «անհապաղ» հեռանալ նախագահի պաշտոնից:
Նախագահի պարտականությունները կատարելու է փոխնախագահ Սիրիլ Ռամաֆոսան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրում իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է Զումային հրաժարականի համար 48 ժամ տրամադրելու համար: Չստանալով նախագահի պատասխանը՝ կուսակցությունում խոստացել են Զումային անվստահության քվեի օգտին քվեարկել և փորձել նրան փոխարինող նշանակել Ռամաֆոսային:
Վերջին ժամանակներս երկրի ղեկավարությունը մեղադրվում էր պետական գույքը յուրացնելու համար: Զուման հերքում է իր մեղքը՝ պնդելով, որ բոլոր գործարքները վերահսկել են կառավարական հատուկ ծառայությունները:
75-ամյա Ջեյկոբ Զուման ՀԱՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից ի վեր:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44