Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեին Դիրիօզը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները մեծ թափով են զարգանում, իսկ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը գրանցում է բավականին բարձր արդյունքներ: Այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Իսկապես, մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են բավականին արագ տեմպերով. միայն անցյալ տարվա ընթացքում մեր երկրների ղեկավարներն ունեցել են 8 հանդիպում: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին՝ դրանք բավականին ուրախացնող ցուցանիշներ են գրանցում: Այստեղ մաթեմատիկական մտածողությունն այլևս չի աշխատում, քանի որ մեր դեպքում 2 անգամ 2-ը ոչ թե 4 է, այլ՝ 5», - ասել է թուրք դեսպանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին տարիներ առաջ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:
Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55