Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը գոհ է հանրապետության առաջնությանը մասնակցած մարզիկների քանակից (շուրջ 300 ըմբիշ), քանի որ այդպես ընտրության ավելի մեծ հնարավորություն կա: Նրա խոսքով, թեեւ տարին նոր է սկսվում, սակայն գոտեմարտերի ընդհանուր մակարդակը կարելի է բավարար համարել.
«Բոլորը չէին կարող որակյալ գոտեմարտեր անցկացնել, սակայն տասը քաշային կարգերում էլ եղան պատանիներ, որոնց հետ աշխատելու դեպքում հնարավոր է արդյունքի հասնել: Հիմա ձեւավորում ենք հավաքական թիմի ընդլայնված կազմը, որի հետ կսկսենք նախապատրաստվել տարվա գլխավոր երեք մրցումներին: Մոտ ժամանակներս Ծաղկաձորում 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք, որից հետո հիմնական թիմը Մինսկում կմասնակցի «Մեդվեժոնոկ» մրցաշարին, իսկ երկրորդ համարները կմեկնեն Իրան՝ «Իմամ քափ» մրցաշար: Ուզում ենք տեսնել, թե ապրիլի 26-ից 29-ը Կիեւում կայանալիք Եվրոպայի եւ հուլիսին Խորվաթիայում՝ աշխարհի առաջնություններից առաջ ով իրեն ինչպես կդրսեւորի: Ընդ որում, Եվրոպայի առաջնությունում խաղարկվելու են Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրա համար անհրաժեշտ է քաշային կարգերում մտնել եզրափակիչ»,- ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Արշակ Հայրապետյանը:
Մարզիչը տեղեկացրեց նաեւ, որ պատանեկան օլիմպիական խաղերում պայքարն ընթանալու է հինգ քաշային կարգում, իսկ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացված լինել առավելագույնը երկու ըմբիշով:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44