ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում է ընդհանուր բյուջեի կրճատում, կորուստները փոխհատուցել կարելի է հարստության հարկ սահմանելով, ոչ թե քաղաքացիներից լրացուցիչ հարկեր հավաքելով: informator.news-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Հունաստանի վաչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո:
Նրա խոսքով՝ մի կողմից՝ Brexit-ը նշանակում է բյուջեի կրճատում, մյուս կողմից՝ ԵՄ-ի առաջ մի շարք նոր առաջադրանքներ և մարտահրավերներ կան՝ սոցիալական իրավունքների իրագործում, երիտասարդության երաշխիքների ընդլայնված ծրագիր, պատասխան փախստականների և միգրացիոն ճգնաժամին, ուսումնասիրությունների, զարգացման խորացման անհրաժեշտություն, միասնական թվային շուկա, անվտանգություն, արտաքին սահմանների պաշտպանություն:
«Կա՛մ մենք պետք է զգալիորեն մեծացնենք բյուջեն, կա՛մ համաձայնվենք ԵՄ սոցիալական կարգավիճակի կրճատմանը, ինչի դեմ մենք հանդես ենք գալիս… Հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-ն և ցանկալի չէր լինի ավելի ծանրաբեռնել հարկատուներին, լուծում է նոր ռեսուրսներ գտնելու հնարավորությունը: Մենք պետք է նոր ռեսուրսներ գտնենք հարստության հարկահանության միջոցով, ոչ թե հարկատուների: Սրանից ելնելով՝ ես որոշ նկատառումներ և առաջարկներ եմ ներկայացրել ֆինանսական գործողությունների հարկի՝ այսպես կոչված՝ Թոբինի հարկի՝ խոշոր ինտերնետ-ընկերությունների հարկահանության, ընդհանուր հարկային հիմքի վերաբերյալ»,- ասել Ցիպրասը:
Նա հույս է հայտնել, որ քննարկումը կավարտվի մինչև եվրոպական ընտրությունները և հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է քայլեր անի Եվրոպայի սոցիալական բնույթի ինչպես ժողովրդականացման, այնպես էլ՝ ամրապնդման համար, որպեսզի ավելի գրավիչ դառնա իր քաղաքացիների համար:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55