Բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը շարունակվում է: Ընտրական փուլի շրջանակներում փետրվարի 25-ին Երևանում հանդիպելու են Հայաստանի և Ալբանիայի ընտրանիները:
Ինչպե՞ս է խաղին պատրաստվում Հայաստանի ընտրանին, կկարողանա՞ն հայ բասկետբոլիստները հաղթել ալբանացիներին, ի՞նչ փոփոխություններ կլինեն հավաքականում՝ առանց առաջատար Բոթրայթի: Բոլոր հարցերին լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է Հայաստանի ազգային հաքականի մարզիչ Նիկիշա Բավցևիչը:
Կարևոր կորուստներ հավաքականում
Ալբանիայի հետ խաղին Հայաստանի հավաքականը մոտենում է շատ լուրջ կորուստներով:
Բոլորին առաջին հերթին հետաքրքրում էր այն, թե ինչո՞ւ Հայաստանի հավաքականի առաջատար բասկետբոլիստ Ռայան Բոթրայթն այլևս չի խաղալու հավաքականում: Գլխավոր մարզիչը նշում է, որ Բոթրայթը հավաքականից հեռացվել է վերջնական: Դա եղել է իր և ֆեդերացիայի որոշումը:
Մարզչի խոսքով՝ Ռայանը չի հրավիրվի հավաքական, քանի դեռ ինքը գլխավորում է հավաքականը: Պատճառն այն է, որ Բոթրայթի պահվածքը չի համապատասխանում հավաքականի փիլիսոփայությանը:
Հիշեցնենք, որ Բոթրայթն առաջին անգամ չէ, որ հեռացվում է հավաքականից: Այն մասին, որ Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջատար բասկետբոլիստ Ռայան Բոթրայթն այլևս չի խաղա ազգային թիմում, նախորդ տարվա նոյեմբերին հայտնել էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:
Արա Պողոսյանը նշել էր, որ պատճառը Բոթրայթի անպարկեշտ վերաբերմունքն է՝ ուղղված մարզչին, ֆեդերացիային և հավաքականին: Արա Պողոսյանի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի իրենց վեր դասել մյուսներից, քանի որ կա հավաքականի ընկալում, որտեղ բոլորը հավասար են:

Հավաքականի մարզիչ Նիկիշա Բավցևիչը ևս մեկնաբանել էր Բոթրայթի հեռացումը: Ըստ հավաքականի մարզչի՝ Բոթրայթը շատ կարևոր բասկետբոլիստ է, բայց ոչ՝ ամենակարևորը:
Ավելի ուշ ֆեդերացիայից հայտնեցին, որ Բոթրայթը ներողություն է խնդրել և խոստացել է, որ նման պահվածքն այլևս չի կրկնվի: Սակայն, ինչպես հասկանում ենք, բասկետբոլիստը չի կատարել խոստումը, ինչը ստիպել է Բասկետբոլի ֆեդերացիային՝ գնալ ծայրահեղ քայլի:
Բացի Բոթրայթից, հավաքականն այլ կորուստներ ևս ունի: Թիմին չեն միացել ԱՄՆ-ի ուսանողական լիգային մասնակցող բասկետբոլիստները: Չրաբաշն ունի վնասվածք և գրեթե չի մարզվել: Լուկաս Ֆիշերը կորցրել էր ուղեբեռը, ինչի արդյունքոմ ևս քիչ է մարզվել թիմի հետ:
Ալբանիայի հետ նախորդ խաղի լավագույն բասկետբոլիստ Անդրանիկ Թադևոսյանը ոլորել է ոտքը: Թիմի բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի Անդրանիկը կարողանա խաղալ: Կխաղա՞ Թադևոսյանը, թե՞ ոչ, պարզ կլինի միայն վաղը: Համենայն դեպս, բասկետբոլիստը շատ է ուզում մասնակցել այս հանդիպմանը:
Հավաքականի ձեռքբերումները
Չնայած հավաքականը շատ կորուստներ ունի, ձեռքբերումները ևս քիչ չեն:
Հավաքականի հեռացված Ռայան Բոթրայթին փոխարինելու է գալիս երիտասարդ Արագադ Աբրամիանը: Հավաքականի մարզիչը նշում է, որ Արագադը դեռևս մեծ փորձ չունի, ինչպես նաև չունի պրակտիկա ակումբում, սակայն շատ մեծ պոտենցիալ ունեցող բասկետբոլիստ է, ով կարող է դառնալ հավաքականի նոր առաջատարը:
Եթե Ալբանիայի հետ նախորդ խաղին թիմում կար 10 ֆուտբոլիստ, ապա այդ ֆուտբոլիստների թիվը հիմա 14 է, ինչը կարող է դրական անդրադառնալ խաղի որակի վրա: Ըստ մարզչի՝ շատ կարևոր էր Հայաստանում Ա լիգա ունենալը, քանի որ Ա լիգայի մի քանի բասկետբոլիստներ այժմ հրավիրվել են հավաքական:
Ի՞նչ սպասել առաջիկա խաղից
Մարզիչը նշում է, որ թիմն ունի բազում կորուստներ, սակայն իրենք անելու են ամեն ինչ Ալբանիայի դեմ որակյալ խաղ անցկացնելու համար: Բավցևիչի խոսքով՝ Ալբանիան շատ ուժեղ թիմ ունի և ունի բասկետբոլիստներ, ովքեր խաղում են Անգլիայում և Իտալիայում:
Ամեն դեպքում, ըստ մարզչի՝ թիմն անելու է ամեն ինչ՝ հաղթելու համար: Թիմում արդեն իսկ կա մեծ առաջընթաց և հաղթանակի ձգտում:
Խաղը կկայանա փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին՝ «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է: Մարզիչը նշում է, որ ամբողջ թիմի համար չափազանց կարևոր է երկրպագուների աջակցությունը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44