Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր որոշումը չի ազդի, այս մասին գրում է diken.com.tr կայքը:
Բոզդաղը պնդել է, որ Սիրիայում մեկամսյա հրադադարի որոշումն իրենց վրա չի տարածվում, քանի որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի հյուսիսում պայքարում է ահաբեկչության դեմ:
«Թուրքիան այս գործողությունն իրականացնում է ահաբեկչական կառույցների դեմ: ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը չի ներառում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում իրականացվող գործողությունները: Այդ որոշման՝ «Ձիթենու ճյուղ» գործողության վրա ազդելու մասին խոսք գնալ չի կարող», - ասել է Բոզդաղը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որն ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո՝ հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44