Փհենչհանի Օլիմպիական խաղերում երկու արծաթե մեդալի արժանացած ռուսաստանցի գեղասահորդուհու՝ Եվգենյա Մեդվեդևայի հայրը՝ Արմեն Բաբասյանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում պատմել է, որ դուստրն իր համաձայնությամբ է փոխել հայկական ազգանունը՝ վերցրելով իր տատի օրիորդական ազգանունը:
«Ազգանվան փոփոխությունը տեղի է ունեցել բացառապես իմ համաձայնությամբ, և այն պահին այդ որոշումը ճիշտ էր: Ինչ-որ պատճառներ կամ պատմություններ փնտրելն անիմաստ է: Դրանք պարզապես չկան»,- ընդգծել է Մեդվեդևայի հայրը, որը խոսել է նաև նրա մոր հետ իր ամուսնալուծության մասին: Հայտնի է, որ Մեդվեդևայի մայրը՝ Ժաննա Դեվյատովան, նույնպես գեղասահորդուհի է եղել:
Արմեն Բաբասյանի խոսքով՝ անկախ ամուսնալուծության փաստից՝ ինքը հաճախ է շփվում նախկին կնոջ հետ դստերը վերաբերող հարցերի շուրջ:
Երիտասարդ մարզուհու հաջողության թալիսմանը հայրը համարում է խաչը, որը նա մկրտության պահից ի վեր մշտապես կրում է:
Արմեն Բաբասյանը, ով մասնագիտության նկարիչ է, նշել է, որ դուստրը մանուկ հասակից հետաքրքրվում է նկարչությամբ և նրա նկարների փոքր հավաքածուն իր մոտ է գտնվում:
Նա շեշտել է նաև, որ Եվգենյայի հաջողություններով հատկապես հպարտանում են Հայաստանում՝ նրան անվանելով Եվգենյա Մեդվեդևա (Բաբասյան):
Հիշեցնենք, որ 18-ամյա մարզուհին 2015-2017 թվականներին դարձել է գեղասահքի Ռուսաստանի, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16