ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել «Գազպրոմին» շարունակել Ուկրաինային գազ մատակարարել Ստոկհոլմի արբիտրաժի որոշման համաձայն, հաղորդում է DW- ն:
«Գազի մատակարարումը եւ տրանզիտը չեն կարող լինել քաղաքական զենք։ Ռուսաստանը պետք է ապացուցի, որ գազի հուսալի մատակարար է»,-մարտի 3-ին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը:
Միեւնույն ժամանակ, արձագանքելով «Գազպրոմի» գործողություններին, Ուկրաինայի «Նավթոգազ» պետական նավթային եւ գազային ընկերությունը ստորագրել էր գազի մատակարարման պայմանագիր լեհական PGNiG ընկերության հետ: Մատակարարվող գազի ծավալը պայմանագրով կկազմի ավելի քան 60 մլն խորանարդ մետր, եւ պայմանագիրը կգործի մինչեւ մարտի վերջ:
Փետրվարի 28-ին Ստոքհոլմի արբիտրաժը որոշել էր, որ Գազպրոմը Նաֆտոգազին պետք է 4.6 միլիարդ դոլար վճարի պայմանագրով նախատեսված ծավալներն Ուկրաինայով չփոխադրելու համար: Հաշվի առնելով Գազպրոմին Նաֆտոգազի ունեցած պարտքը՝ արբիտրաժը որոշել էր, որ Գազպրոմը պետք է 2.56 միլիարդ դոլար վճարի ուկրաինական կողմին:
Դրան ի պատասխան ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ ռուսական Գազպրոմ ընկերությունը որոշել է խզել ուկրաինական Նաֆտոգազի հետ գազ մատակարարման եւ տարանցիկ փոխադրման պայմանագրերը, իսկ Ստոկհոլմյան արբիտրաժի որոշումն անվանել «ասիմետրի»՝ հիմնված երկակի ստանդարտների վրա:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աջակցություն էր հայտնել որոշմանը՝ Ուկրաինայի քաղաքացիներին կոչ անելով մեկ աստիճանով իջեցնել իրենց տան ջերմաստիճանը։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55