ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ միջազգային հանրությանը հարկավոր է լուրջ խոչընդոտներ հաղթահարել կանանց խտրականության և շահագործման դեմ մղվող պայքարում: Մարտի 8-ի առթիվ հրապարակած իր ուղերձում նա հայտարարել է, որ գենդերային հավասարության ձեռքբերումը, ինչպես նաև կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը «մեր ժամանակի չավարտված խնդիրն է ու արդի աշխարհում մարդու իրավունքների բնագավառի մեծագույն խնդիրը»։
Նրա խոսքով՝ «կանանց իրավունքների պաշտպանության պատմության մեջ բեկումնային պահ է», և մեր ժամանակներում պատմականորեն ստեղծված անհավասարության խնդրին, որը նպաստում է ճնշմանն ու խտրականությանը, «այնքան մեծ ուշադրություն է դարձվում, ինչպես նախկինում երբեք»: «Բայց եթե մենք ձգտում ենք վերացնել պաստմականորեն հաստատված ուժերի անհավասարակշռությունը, ինչն ընկած է խտրականության ու շահագործման հիմքում, մեզ անհրաժեշտ է հաղթահարել լուրջ խոչընդոտներ»,- հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը։
Նա բերել է տվյալներ, որոնց համաձայն՝ ընտանեկան սեռական բռնությունից պաշտպանության իրավունքից զրկված են ավելի քան մեկ միլիարդ կանայք ամբողջ աշխարհում, իսկ կանանց ու տղամարդկանց աշխատանքի վարձատրության միջև խզումն աշխարհում հասնում է 40 տոկոսի: «Ազգային խորհրդարաններում կանանց բաժինը միջին հաշվով կազմում է քառորդ մասից պակաս, իսկ տնօրենների խորհուրդներում՝ դրանից էլ պակաս»,- նշել է Գուտերիշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուշադրություն է դարձրել սեռական ոտնձգությունների մասշտաբների վրա, որոնք տեղի են ունենում «աշխատավայրում, հասարակական վայրերում և մասնավոր տներում նույնիսկ այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության բնագավառում իրենց ձեռքբերումներով»:
Ինչպես հիշեցրել է Գուտերիշը, կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը ներառված է մինչև 2030 թվականը Կայուն զարգացման նպատակների ցուցակում, որը հաստատվել է 2015 թվականին ՄԱԿ-ի կնտրոնակայանում: Նա ընդգծել է, որ «կանանց համար կատարվող տեղային ներդրումները ձեռնարկություններում և երկրներում կյանքի բարելավման հասնելու ամենազդու միջոցն է»։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55