Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ անդրադարձով պատմել է՝ ինչպես են երեկ աշխարհի տարբեր անկյուններում նշել Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը:
Տոնն ուղեկցվել է ոչ միայն տոնակատարություններով, նվերներով, ծաղիկներով ու բարձր տրամադրությամբ, այլև բազմամիլիոնանոց ցույցերով, բողոքի ակցիաներով ու զանգվածային գործադուլներով:
Մասնավորապես՝ Իսպանիայում գնացքների եթևեկությունը դադարեցվել է երկրի պատմության մեջ առաջին ֆեմինիստական գործադուլի հետևանքով: Դրան մասնակցել է ավելի քան 5 մլն կին՝ բարձրաձայնելով ընտանեկան բռնության, սեռական ոտնձգությունների ու տղամարդկանց և կանանց աշխատավարձերի չափի զգալի տարբերության վերաբերյալ խնդիրների մասին:
![]()
Ֆրանսիայում հատուկ այդ օրը կանանց համար զգալի նվազեցվել է տպագիր թերթերի գինը: Բացի այդ, կին ցուցարարները պահանջել են հավասարեցնել իգական և արական սեռերի աշխատավարձերը: Հետազոտությունները ցույց են տվել, որ Ֆրանսիայում միևնույն գործն անող կանայք տղամարդկանցից 24%-ով պակաս են վարձատրվում:

Հնդկաստանում իգական սեռի ներկայացուցիչները մի շարք խոշոր քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել: Նույնը տեղի է ունեցել նաև հարևան Բանգլադեշի, Նեպալի, Բելառուսի ու Թուրքիայի քաղաքներում:

Մինչդեռ ՄԱԿ-ում բարձրացվել է Wikipedia առցանց հանրագիտարանում գենդերային անհավասարության հարցը: Կանանց պնդմամբ՝ Wikipedia-ում տղամարդկանց մասին հոդվածները քառակի շատ են իգական սեռի ներկայացուցիչների մասին նյութերից:

Իռլանդիայում քննարկվել է սահմանադրական այն կետի չեղարկումը, համաձայն որի կանանց արգելվում է հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատել:

Ինչ վերաբերում է «կանաչ մայրցամաք» Ավստրալիային, ապա այնտեղ անցկացվել են ցույցեր, տեղադրվել են գովազդային վահանակներ՝ կանանց դեմ ընտանեկան բռնությանն ու աշխատավայրում գենդերային անհավասարության երևույթին վերջ տալու կոչերով:

Հարավային Կորեայում հարյուրավոր սևազգեստ կանայք և տղամարդիկ #MeToo գրությամբ պաստառներով ցույց են անցկացրել մայրաքաղաք Սեուլում: Նրանք բողոքել են կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ:

Ֆիլիպիններում հարյուրավոր ակտիվիստներ բողոքել են երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեից, որը համարվում է Ասիայում կանանց իրավունքների գլխավոր ոտնահարողներից մեկը:

18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55