Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը կեղծ է անվանել բելգիական Euroclear բանկում սառեցված լիբիական հաշիվներից միջոցների «անհետանալու» մասին տեղեկությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լիբիայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակում սառեցված չորս հաշիվներում 16,1 միլիարդ եվրոյից 10 միլիարդ եվրոյի անհետանալու մասին հայտնել էր Vif բելգիական լրատվամիջոցը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ավելի քան 11 միլիարդ դոլար է անհետացել բելգիական Euroclear բանկի՝ 2011 թվականին սառեցված հաշիվներից, որոնք պատկանում էին ապստամբների կողմից սպանված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքի համար աշխատող լիբիական ներդրումային կառույցներին:
«Մամուլի ազատություն, իհարկե, կա, բայց երբ տեղեկատվությունը սխալ է, ես ակնկալում եմ, որ դա կշտկվի: Նաև ակնկալում եմ, որ նրանք, ովքեր դա պետական գործ են դարձրել, իրենց հաշիվ կտան, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում ոչ մի բանի»,- հայտարարել է Ռեյնդերսը:
Vif խմբագրությունն ի պատասխան հերքել է փոխվարչապետի կողմից օգտագործված «ֆեյք լուր» եզրը: Լրատվամիջոցը գրում է, որ Բելգիայի ֆինանսների նախարարությունը, որին մարտի 2-ին հարցում է ուղարկվել «անհետացած» 10 միլիարդ եվրոյի մասին, այդ տեղեկությունը փաստացիորեն չի հերքել:
«Մեզ պարզապես պատասխանեցին, որ նախարարությունը միջոցներն ապասառեցնելու թույլտվություն չի տվել՝ առանց հստակեցումների»,- հայտնել են Vif-ում:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55