Միացյալ Նահանգների դեմ առևտրական պատերազմից ոչ մի երկիր չի շահի: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին հայտնել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԳԴՀ-ի խոշոր տնտեսական միավորումների ղեկավարների հետ հանդիպումից հետո Մյունխենում կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումը վարում Էր N-tv հեռուստաալիքը:
«Մենք համոզված ենք, որ դա կլինի ի վնաս բոլորի, ոչ ոք չի շահի նման դիմակայությունից, ուստի մենք, ինչպես և առաջ, երկխոսության ուղիներ ենք փնտրում»,- նշել Է կանցլերը՝ մեկնաբանելով պողպատաձուլական և այլյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը: Մերկելն ընդգծել Է, որ Եվրամիությունը «կարող Է հակազդել, և Եվրահանձնաժողովն արդեն դա հասկանալ Է տվել»:
Ավելի վաղ առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ամենամյա գործարար համաժողովում, հայտարարել Է, որ Եվրամիությունը հույս ունի մարտի 10-ին ԱՄՆ-ից ստանալ այն բանի հաստատումը, որ հանրակցությունը կբացառվի մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման Վաշինգտոնի որոշումից: Նրա խոսքով՝ մարտի 10-ին ինքը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի ու Ճապոնիայի գործընկերների հետ: «Հույս ունենք՝ հստակ պատասխան ստանալ վաղվա հանդիպմանը:
Հուսով ենք՝ կստանանք այն բանի հավաստումը, որ Եվրամիությունը բացառված Է»,-ասել Է նա, ընդգծելով, որ «այլապես մենք կդիմենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»: Մարտի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել պողպատի և ալյումինի ներկրման մաքսեր սահմանելու մասին: Ներմուծվող պողպատը կհարկվի 25 տոկոսով, ալյումինը՝ 10 տոկոսով:
Նորամուծություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո: Մաքսերը ժամանակավորապես չեն վերաբերի Կանադային և Մեքսիկային, որոնց հետ ԱՄՆ-ը շարունակում Է բանակցություններ վարել Ազատ առևտրի հյուսիսամերիկայն համաձայնագրի (ՆԱՖՏԱ) ճակատագրի շուրջը: Թրամփը նաև հիշատակել Է Ավստրալիայի և մի քանի այլ երկրների համար հատուկ պայմանների մասին, սակայն որոնք են լինելու դրանք, առայժմ հայտնի չԷ: ԱՄՆ-ի նախագահն իրեն իրավունք Է վերապահում ցանկացած ժամանակ բարձրացնել կամ իջեցնել սակագները, ինչպես նաև չեղարկելու մաքսերը կամ դրանք սահմանել առանձին երկրների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44