2013-2017 թվականներին սովորական սպառազինությունների հիմնական տեսակների գլխավոր արտահանողների հնգյակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: Այդ մասին երկուշաբթի հայտարարել էՍտոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI)՝ 2013-2017 թվականներին սպառազինության համաշխարհային առևտրի վերաբերյալ նոր հետազոտության արդյունքներով:
Հինգ ամենախոշոր մատակարարներին է բաժին հասնում սպառազինությունների վաճառքի ընդհանուր ծավալի 74 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին և Ռուսաստանին միասին՝ 56 տոկոսը:
Համաձայն ինստիտուտի տվյալների՝ 2000-ականների սկզբից զենքի վաճառքն աշխարհում կայուն աճ է գրանցել: 2013-2017 թվականներին վաճառքի ցուցանիշը 2008-2012 թվականների համեմատ աճել է 10 տոկոսով:
Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքը կազմել է ընդհանուր վաճառքների 34 տոկոսը, ինչը նշանակում է 2013-2017 թվականներին, 2008-2012 թվականներին ռազմական արտադրանքի արտահանման համեմատ, 25 տոկոսի աճ:
Այդ ժամանակաշրջանում ամերիկացիները զենքի խոշոր համակարգեր են արտահանել 98 երկիր:
2013-2017 թվականներին զենքի համաշխարհային արտահանման ծավալների 22 տոկոսը պատկանել է Ռուսաստանին. նշված ժամանակաշրջանում, 2008-2012 թվականների համեմատ, վաճառքի ծավալները կրճատվել են 7,1 տոկոսով: Վաճառքի 58 տոկոսն իրականացվել է երեք հիմնական գործընկերներին՝ Հնդկաստանին, Չինաստանին և Վիետնամին:
2013-2017 թվականներին սպառազինությունների ամենախոշոր ներկրողը եղել է Հնդկաստանը, նրան հետևում են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55