Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2018 թվականի մարտի 15-ին գրանցվել է «Դովեղ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը, որի հասցեն Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեղ բնակավայրն է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին:
Ակումբի Կանոնադրության մեջ ասվում է. «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնական նպատակն է Հայաստանում, մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզում ֆուտբոլային թիմերի հիմնադրումը, օժանդակումը և պահպանումը, նրանց մասնակցության ապահովումը ֆուտբոլի միջազգային և Հայաստանի մրցումներին՝ սկսած մանկապատանեկանից մինչև մեծահասակների առաջնություններ, գավաթային և այլ խաղարկություններ։
Կազմակերպության նպատակներից են ֆուտբոլի մասսայականացմանը նպաստելը Հայաստանում և սահմանամերձ Տավուշի մարզում, սպորտի, առաջին հերթին՝ ֆուտբոլի միջոցով խաղաղության և համերաշխության տարածումը Հայաստանում, հարևան երկրներում և աշխարհում»։ Ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը նշել է, որ ակումբը ջանալու է արդեն 2018-2019 թթ. Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան և պատանեկան առաջնություններում մասնակցել մեկ կամ ավելի թիմերով:
«Մեր ուշադրության և գործունեության տարածքն ընդգրկելու է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանը, այդ թվում՝ սահմանամերձ Բերդավան, Դովեղ, Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Բաղանիս և Ոսկեպար բնակավայրերը, որոնք այսօր մաս են կազմում խոշորացված Նոյեմբերյան համայնքի»,- ասել է Հակոբյանը:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը ծրագրել և նպատակադրվել է առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում հանդես գալ ֆուտբոլի Հայաստանի ռաջին խմբի առաջնությունում: «Մենք ուզում ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլը բերել Նոյեմբերյան և ուրախացնել տեղի ֆուտբոլասերներին:
Նշվում է, որ այդ նպատակին հասնելու համար երազանքը, ցանկությունները և ֆինանսական միջոցները դեռևս բավարար չեն: Ակնկալվում է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությունը և համագործակցությունը: Ֆուտբոլում հաջողության հասնելու առաջին նախապայմանը նվիրումն է»,- ասել է ակումբի հիմնադիր Հակոբյանը:
Նա նաև նշել է, որ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը ցանկություն ունի տարածվել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում՝ այդ թվում Չինարի, Այգեձոր, Մովսես, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար և Ադրբեջանին սահմանակից մյուս գյուղերում: «Ցավոք, Բերդի տարածաշրջանում այս պահի դրությամբ չկա գեթ մեկ ֆուտբոլի դաշտ, որտեղ հնարավոր կլինի անցկացնել Հայաստանի մանկապատանեկան առաջնության մրցաշար: Փոքր ներդրումներով հնարավոր է կարգի բերել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի մարզադաշտը: Մենք պատրաստ ենք այս և մյուս հարցերում գործակցել տեղական իշխանությունների հետ, որպեսզի ֆուտբոլը գա նաև Բերդի տարածաշրջան: Մենք ցանկություն ունենք ֆուտբոլը բերել մի շրջան, որն ասոցացվում է առավելապես հակամարտության ու կրակոցների հետ»,-հավելել է Հակոբյանը:
Առաջիկա շաբաթներին ակումբը կկազմակերպի 12-ից 15 տարեկանների ընդունելություն: Այդ մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտարածվի՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ: «Դովեղ» ֆուտբոլային ակումբի լրատվությունը հասանելի կլինի www.aniarc.am կայքում, ինչպես նաև՝ ակումբի ֆեյսբուքյան էջում:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16