ՀՀ Ազգային ժողովի այգում մարտի 29-ին նշվել է Հանամի տոնը, տեղի է ունեցել ճապոնական սակուրաների մասին ցուցանակի բացման արարողություն: Վերջինս ազդարարում է, որ ծառերը խորհրդարանի այգում տնկվել են ի նշան հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Կայացել է նաև Արծվի Բախչինյանի «Հայ-ճապոնական պատմական և մշակութային առնչությունները» աշխատության շնորհանդեսը:
ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է խորհրդարանում ավանդույթ դարձած միջոցառման կազմակերպումը:
Նա անդրադարձել է նաև ներկայացվող գրքին, որում, ըստ բանախոսի, հեղինակը մանրակրկիտ հավաքել և ի մի է բերել հանրագիտարանային գիտելիքներ, պատմական արժեք ներկայացնող դիպվածներ ու պատմություններ: Պատգամավորի գնահատմամբ` հետաքրքիր և նորովի են ներկայացված հայ-ճապոնական հարաբերությունները:
Արծվի Բախչինյանը շնորհակալություն է հայտնել գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար, անդրադարձել երկու ժողովուրդների ընդհանրություններին, որոնք բազմաթիվ են՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից:
«Աշխատությունը չեմ համարում ավարտված, այն շարունակվելու է»,- նշել է գրքի հեղինակը՝ հավելելով, որ դրա վրա սկսել է աշխատել դեռևս 15 տարի առաջ:
Միջոցառմանը յուրատեսակ շունչ է հաղորդել ծառզարդարը, որը ներկայացրել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները՝ զուգորդելով հայկական Ծառզարդար և ճապոնական Հանամի գարնանային տոները:
Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 12-ին «Ճապոնիա-Հայաստան միության», Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի և «Վի ԷՆՆ» ընկերության նախաձեռնությամբ Ազգային ժողովի այգում տնկվել են Ճապոնիայից ներկրված սակուրաներ:




16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55