Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 8-ին տեղի կունենան նախավերջին տուրի պարտիաները (մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 17:00-ին): Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը 7 տուրից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ գրոսմայստերը նրանից հետ է 1 միավոր:
Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:
Grenke Сhess Сlassic. 8-րդ տուր
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)
Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Հոու Յիֆան (Չինաստան)
Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5 միավոր, Կարլսեն, Վիտյուգով՝ 4.5-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 4-ական, Բլյուբաում՝ 3.5, Անանդ, Նայդիչ՝ 3-ական, Յիֆան, Մեյեր՝ 2-ական:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45