Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին, հաջողություններ մաղթել հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանի անկախացումից ի վեր երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում և ընդգծել, թե լիահույս է՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո էլ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ: Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին այցելության և շնորհավորանքի համար: Նա նշել է, որ անցած քսանհինգ տարիներին ուշադրությամբ հետևել է Հայաստանի զարգացումներին և համակարծիք է Նախագահ Սարգսյանի հետ՝ այդ ժամանակաշրջանում Հայաստանի արձանագրած ձեռքբերումների հարցում: ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները, իրավամբ, կարող են հպարտանալ անցած քառորդ դարի ընթացքում թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական ոլորտներում Հայաստանում արձանագրված առաջընթացով, և ուրախ է, որ այդ ամենում ինչ-որ չափով մասնակցություն են ունեցել ԱՄՆ կառավարությունն ու ժողովուրդը:
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44