Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտսր Սվիտալսկին Երևանում հայտարարել է, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք կառուցում են Ղարաբաղյան գործընթացում փոփոխությունների ճանապարհը՝ դրական փոփոխությունների ճանապարհը: Միաժամանակ Սվիտալսկին հայտարարել է, թե ներկայումս հանրային դիվանագիտության ժամանակը չէ, և իրենք փորձում են կարգավորման առաջընթացին նպաստել: Սվիտալսկին ըստ էության կրկնում է այն, ինչ մի քանի օր առաջ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, թե Ղարաբաղյան գործընթացը լռություն է պահանջում:
Զախարովան այդ մասին հայտարարեց այն բանից հետո, երբ ադրբեջանցիները խոսեցին 5 շրջանների շուրջ փուլային պայմանավորվածության մասին: Ինչի մասին է խոսում այժմ Եվրամիության դեսպանը, երբ ասում է, որ հանրային դիվանագիտության ժամանակը չէ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, որը հենց հայտարարել էր 5 շրջանների շուրջ Սանկտ Պետերբուրգի համաձայնության մասին և արժանացել Մոսկվայի նկատողությանը, օրերս էլ հայտարարել է, որ կարգավորման գործընթացում կա առաջընթաց, այդ թվում՝ Մինսկի խմբի դիրքորոշման մեջ:
Մինսկի խմբի դիրքորոշումը հակասական է: Սանկտ Պետերբուրգից հետո Ֆրանսիան հայտարարեց, որ առաջնայինը Վիեննան է: Դրա մասին են հայտարարում ԱՄՆ, Գերմանիան, այժմ Եվրամիության դեսպանը: Այս ամենը վկայում է, որ Սանկտ Պետերբուրգը չի դիտվել կամ չի դիտվում Վիեննայի շարունակություն: Բայց ի՞նչ է Վիեննան, դա էլ առ այսօր անհասկանալի ու անորոշ է:
Ըստ էության, տպավորություն է, որ Վիեննան հրադադարի պահպանման մեխանիզմն է: Հայաստանը հայտարարում է, որ կողմերին ներկայացվել է դրա վերաբերյալ փաստաթուղթ: Այդ մասին և՛ համանախագահներն էին հայտարարել, և՛ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ այդմ հարց է առաջանում, արդյոք նույն բա՞նն են առաջարկում լռության մատնել, հանրային աչքից հեռու պահել Եվրամիության դեսպանն ու ՌԴ ԱԳՆ խոսնակը: Թե՞ նրանք խոսում են տարբեր բովանդակություններ լռության մատնելու մասին: Եվ ըստ այդմ՝ արդյոք Մինսկի խմբում առաջընթացի մասին ադրբեջանական հայտարարությունները վկայում են Բաքվի, այսպես ասած, փոխզիջման մասի՞ն, թե՞ հակառակը:
Եթե լռությունը նպաստելու է հրադադարի մեխանիզմի ներդրման գործին, Վիեննայի օրակարգը առաջ մղելուն, ապա այն կարող է ողջունելի լինել: Սակայն եթե լռությունը նպաստելու է առևտրին, որտեղ շոշափվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար առանցքային հանդիսացող անվտանգության խնդիրներ, ապա այստեղ լռությունը սպառնալիք է Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, լռության հարցը իսկապես առանցքային է: Քննարկվում է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, արդյոք կարո՞ղ է հաջողություն ունենալ այդ ճակատագրի քննարկումը տվյալ ժողովրդի աչքից հեռու պահելու մարտավարությունը: Ի վերջո, դա չի՞ եղել արդյոք Ղարաբաղյան կարգավորման ընթացքը փակուղի մտցնելու պատճառներից մեկը, որ գործընթացը զուրկ է եղել հանրային հաշվետվողականությունից, հեռու է եղել հանրային դիվանագիտությունից:
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56