Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է ներկայացրել է Կարգապահական կոմիտեի`05.05.2018թ. որոշման կիրառման վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասվում է.
«2018թ. մայիսի 5-ին ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի աշխատակից Ա. Հարությունյանի կողմից պայմանավորված խաղ կազմակերպելու համար «Շիրակ» ՖԱ-ին յոթ միլիոն ՀՀ դրամով տուգանելու, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Շիրակ թիմի արդյունքները 12 միավորով նվազեցնելու մասին:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 2018թ. մայիսի 14-ին նշված որոշումը բողոքարկել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտե` պահանջելով այն ամբողջությամբ վերացնել:
Բողոքարկման կոմիտեն իր որոշումը կայացրել է մայիսի 18-ին` ժամը 14:00-ին` մերժելով «Շիրակ» ՖԱ բողոքը և ուժի մեջ թողնելով Կարգապահական կոմիտեի որոշումը:
Նույն օրը` ժամը 16:10-ին, որոշումը հրապարակվել է ուղիղ եթերով և այդպիսով մտել է ուժի մեջ` համաձայն ՀՖՖ կարգապահական մարմինների աշխատանքային ընթացակարգի 29-րդ հոդվածի 1-ին կետի, ըստ որի` Բողոքարկման կոմիտեի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Ի կատարումն Բողոքարկման կոմիտեի որոշման` նույն օրը` ժամը 16:22-ին, ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված` Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում «Շիրակ» թիմի միավորները նվազեցվել են 12-ով:
Վերը նշված բոլոր գործողություններից հետո միայն «Շիրակ» ՖԱ ներկայացուցիչները ՀՖՖ-ին առձեռն հանձնել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ» ՖԱ միավորները:
Սակայն, մինչև ՀՖՖ-ին դատարանի որոշման մասին տեղեկացնելը, «Շիրակ» ՖԱ միավորներն արդեն իսկ նվազեցվել էին, ուստի դատարանի որոշման պահանջը կատարելն իրավաբանորեն արդեն անհնար էր և ժամանակավրեպ:
Ավելին, դա ուղղակիորեն կխախտեր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակիցներ «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» և «Բանանց» ֆուտբոլային ակումբների իրավունքները, քանի որ որոշման կատարման արդյունքում այդ թիմերն արդարացիորեն բարելավել են իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Հարկ ենք համարում ավելացնել, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իրավունք ունի Բողոքարկման կոմիտեի որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում, այն բողոքարկել Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS):
Այս առումով պետք է տարբերակել Բողոքարկան կոմիտեի որոշման հրապարակման և այդ որոշումը «Շիրակ» ՖԱ-ին հանձնելու իրավական հետևանքները: Մասնավորապես` հրապարակման պահից որոշումն ուժի մեջ է մտնում, իսկ «Շիրակ» ՖԱ-ին որոշումը հանձնելու պահից սկսվում է դրա բողոքարկման ժամկետը:
Ինչ վերաբերում է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի իրավասությանը, ապա այդ իրավասությունը ճանաչված է ՀՖՖ կանոնադրությամբ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբն էլ իր հերթին գրավոր ընդունել է ՀՖՖ-ի կանոնադրությունը, ինչպես նաև ճանաչել է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի իրավասությունը` ինչպես նշված է ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնադրությունների և կանոնակարգերի համապատասխան հոդվածներում»:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
11:17 06.08.25
12:25 06.08.25
10:03 06.08.25
10:44 06.08.25
12:17 06.08.25
10:19 06.08.25
11:44 06.08.25
14:27 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03