Մայիսի 21-ի Սյունիքի մարզն առաջին անգամ ընդունել է Ֆուտբոլի Հայաստանի գավաթը:
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացված Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը «Գանձասար-Կապանը» հաղթանակ տանելով «Ալաշկերտի» նկատմամբ՝ իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր:
Սյունիքի թիմը իր երկրպագուների ու սյունեցիների հետ նվաճած հաղթանակը կիսելու համար շրջագայություններ է իրականացրել մարզի համայնքներում, հանդիպել երկրպագուների հետ, կիսվել խաղից ստացած տպավորություններով:
Սիսիան, Գորիս, Մեղրի, Քաջարան և Կապան համայնքներում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ու մարզչական կազմին սյունեցիները ընդունել են մեծ խանդավառությամբ: Ֆուտբոլիստների պատվին մարզի բոլոր համայնքներում տոնական միջոցառումներ անցկացվեցին: Տոնակատարություններին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Մարզում Գավաթի պաշտոնական ներկայացմանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, ակումբի ղեկավարությանն ու երկրպագուներին և նշել, որ ձեռք բերած հաղթանակը համատեղ ջանքերի ու բոլոր սյունեցիների աջակցության արդյունքն է: Սյունիքի մարզպետն ակնառու մարզական հաջողության, Հայաստանի ֆուտբոլի խաղարկությունում տարած հաղթանակի գործում ներդրած ավանդի համար Գարեգին Նժդեհի հուշամեդալով է պարգևատրել «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին, ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին, դարպասապահ Գևորգ Կասպարովին և նվերներ հանձնել մի շարք մարզիչների ու մարզիկների:
Տեղեկացնենք, որ առաջիկայում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է մասնակցել Եվրոլիգայի որակավորման փուլի խաղերին:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45