Մայիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին ԱԻ նախարարությունում՝ նախարար Ռոստոմյանը հավաստիացրեց. «Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ մշակված ծրագրերի շարունակականությունը ոչ միայն ապահովվելու է, այլև՝ աշխատելու ենք համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ»:
Շնորհավորելով Հրաչյա Ռոստոմյանին ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը նշեց, որ ՄԱԿ-ի և ՀՀ ԱԻՆ միջև համագործակցությունը երկար և արդյունավետ պատմություն ունի: Կարևորելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների գործընթացում նախարարության մեծ ներդրումը՝ պարոն Շարփը պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ աջակցել նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում ՄԱԿ-ի աջակցությամբ հակակարկտային ռադիոլոկացիոն կայանների տեղադրման և հիդրոօդերևութաբանական համակարգի արդիականացման, «Նաիրիտ» գործարանում պահվող քիմիական թափոնների, ինչպես նաև՝ Նուբարաշենում առկա թունաքիմիկատների փաթեթավորման ու չեզոքացման գործընթացների ապահովումը: Կարևորելով թունաքիմիկատների չեզոքացման գործընթացը՝ նախարար Ռոստոմյանը շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել հարցին վերջնական լուծում տալու համար:
Կողմերը քննարկեցին նաև սույն թվականի հունիսի 26-27-ին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի տարածաշրջանային համաժողովի կազմակերպչական հարցերը: Համաժողովին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետությունների պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչները, նպատակն է՝ քննարկել աղետների պատճառած վնասների նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները և դրանց ծավալների մեծացումը:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը պատվիրակության անդամներին հրավիրեց մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 4-6-ը Հայաստանում 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառմանը:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45