Հայաստանում գործող վերելակների խափանումների կանխման համար անհրաժեշտ է աջակցություն պետական մակարդակով: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
«Հայաստանում առկա վերելակների մեծ մասը «ժառանգություն» ենք ստացել խորհրդային տարիներից: Իհարկե, ամեն տարի իրականացվում են աշխատանքներ, համայնքային բյուջեներից տրամադրվում են գումարներ, որպեսզի այդ վերելակները վերանորոգվեն, ինչ-որ չափով արդիականացվեն կամ պահեստամասեր փոխվեն: Այսօր վերելակներն ավելի շատ մաշվում են, քան դրանց վրա աշխատանքներ են իրականացվում»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` այսօր Հայաստանում մի շարք վերելակաշինական գործարաններ այլևս չեն գործում:
«Այսօրվա դրությամբ Երևանում արդեն իսկ 33 վերելակ ստացել է փորձագիտական բացասական եզրակացություն, և մենք հայտնել ենք, որ դրանք պիտանի չեն շահագործման: Այդ վերելակներից 15-ը գտնվում է Արաբկիրում, մեկը` Դավթաշենում, 3-ը` Էրեբունիում, 1-ը` Մալաթիա-Սեբաստիայում, 12-ը` Նոր Նորքում և 1 վերելակ Շենգավիթում: Իհարկե, սրանք վերջնական եզրակացություն ստացած վերելակներն են: Մոտ 300 վերելակի փորձաքննություն այս պահին իրականացվում է: Դրանց շահագործողները համատիրություններն են, և իրենց ղեկավարությունը պետք է քայլեր ձեռնարկի շենքերի բնակիչների տեղաշարժման համար»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ վերելակը տրանսպորտային միջոց է, որն աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, քան Երևանի ցանկացած այլ տրանսպորտային միջոց: Օրինակ` 9 հարկանի շենքի վերելակը 24 ժամվա ընթացքում 100 ուղևորություն է կատարում:
Լուսինե Հովհաննիսյանը շեշտեց, որ միջին վիճակագրական վերելակն արժե մոտ 30 մլն դրամ, և վերանորոգման աշխատանքները վճարվում են համայնքային բյուջեներից:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01